Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/99

Այս էջը սրբագրված է

Ես ձուկ ու դու ջուր, հոգի, առանց ջուր' ձուկն մեռանի.

Երբ զձուկն ի ջրեն հանէն և ի այլ ջուր ձգեն, նա ապրի,

Երբ զիս ի քենե զատեն, բան զմեռնելն ալլ ճար չի լինի:

Նահապետ Քուչակ

Հայաստանում կինը առանձնապէս չի ստրկացվել ոչ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստվածներ (Անահիտ, Աստղիկ, Նանե) և ոչ էլ միջին դարէր ում, ավատական կարգերի օրով, երբ կինն անգամ շինարաբական աշխատանքների և նվիրատվությունների մեջ հանդէս է գալիս իբրև բարեգործ' իր ամուսնու կամ հոր ու եղբայրների հետ հավասար, երբ նրանց հիշատակին կամ արևապաշտութլան համար եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր և կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թ. Ներքին Դվինում բացված դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրա պատկերված են կողք կողքի կանգնած տղամարդ ու կին, իրար ձեռք բռնած, որ նրանց միասնությունն ու սիրո դաշինքն են ազդարարում:

Կարո Ղաֆադարյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Եթե հիվանդ կամ հոգնած ես, մի կառավարիր իբրև իշխան:

Եզնիկ Կողբացի

Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր:

Եղիշե

Եթե մարգը մարմնապէս բարձրահասակ չէ, ապա գոն է պետք է հոգեպէս բարձը լիՆի:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը և կամ պատերի խորշերը, և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում: Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով' սիրում են խավարը:

Մխիթար Գոշ

Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե զքեզ:

Հակոբ Պարոնյսն

Կարճ է մարդուս կյանքը, բայց իմաստուն, խորհրդավոր: Պապս մոտ 105 տարի ապրեց, մեռնելիս էլ ասել էր. «Արժեր էս մի քանի օրվա համար ծնվել ու տանջվել…»:

Հովհաննռս Թումանյան