Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/12

Այս էջը սրբագրված է

թէ խոշորացուցով ուշադրութեամբ դիտենք, կըտեսնենք որ այդ օղակները պատած են շատ բարակ մազերով, որոնք թեքուած են դէպի յետ։ Այդ բարակ մազերի օգնութեամբ է որ կարմիր-ճիճուն կարողանում է առաջ շարժուել։ Մարմնի մի ծայրի վրայ մի փոքրիկ բացուածք է նկատւում. այդ էլ նրա բերանն է, որ ուժեղ մկաններով սրածայր շևեր - ընձիւղներ ունի, որոնցով նա կարողանում է իրան հանդիպած առարկաները բռնել: Այդ բացուածքը ճիճուի համար թէ շրթունքներ են և թէ թաթիկներ։ Իսկ մարմնի միւս ծայրին էլ մի ուրիշ բացուած կայ այդտեղից էլ ճիճուն արտաթորում է իւր մարմնի մէջ եղած անպէտք նիւթերը։ Ահա հէնց այդ է, ինչ որ կարելի է նկատել ճիճուի արտաքինը դիտելով։ Հա՛, մէկ էլ այն, որ նրա ամբողջ մարմինը ծածկուած է լորձանիւթով, որի պատճառով է երևի որ նաև լպրտուկ է կոչւում։


Առաջ այնպէս էին իմանում թէ կարմիր-ճիճուները բոլորովին կոյր են։ Ղորդ է, որ ճիճուները աչիկներ չունին, բայց նրանց բոլորովին կոյր անուանել նոյնպէս չի կարելի։ Ահա թէ ինչ է պատմում այդ մասին վերոյիշևալ նշանաւոր բնագէտ Չարլզ Դար-