Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/13

Այս էջը սրբագրված է

վինը, որ քանի մի անքուն գիշերներ լուսացնելով՝ փորձեր է արել ճիճուների տեսողութեան վերաբերեալ։ Նա դրանցից մի քանիսին բռնոտել դրել է Հողով լիքը ծաղկամանների մէջ և բերանները ծածկել ապակեայ կափարիչներով — ծածկոցներով։

Չմոռանամ ասելու որ ճիճուները ցերեկով վախկոտ են և շատ զգոյշ, այն ինչ գիշերներով բաւական Համարձակ են լինում։ Ցերեկները նրանք թաքնւում են գետնի տակ և առանց դուրս սողալու մնում են նստած իրանց բներում։Բայց հէնց որ մութն ընկնու է, կարծէք ճիճուների օրը նոր է բացւում. անմիջապէս դուրս են գալիս իրանց բներից՝ միայն պոչիկները թողնելով ներսը. իսկ մարմնի այն մասը, որ բնից դուրս են բերել, սկսում են շնորհաշուք կերպով ծածրուբարակ տարուրերել և այդ կերպով զուարճանալ թարմ օդով։

Փորձելու համար թէ արդեօք ճիճուները կարո՞ղ են տեսնել, Դարվինը գիշերով վառած լապտերն զգուշութեամբ մօտեցրել է նրանց։ Ճիճուներն սկզբում ամենևին ուշադրութիւն չեն դարձրել այդ անսպասելի լուսավառութեան վրայ, բալյ յետոյ՝ երբ մի քանի րոպէ շարունակուել է լապտերի լոյսը, նրանք