Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/19

Այս էջը սրբագրված է

նուել: Բացի դրանից ցրտի վերաբերմամբ ճիճուն շատ դիւրազգաց է. իսկ յայտնի է թէ առաւօտներն աւելի ցուրտ է լինում։


Բայց պէտք է ասած՝ շատ լաւ աշխատել է իմանում։ ԵթԷ ուշադրութեամբ դիտէք, կըտեսնէք որ նա ամենայն եռանդով և մեծ հմտութեամբ տերևներ է քաշ տալիս դէպի իւր բոյնը, որոնցով նա դռնակ է շինում իւր տնակի համար, որպէսզի թէ ցրտից պաշտպանւած լինի և թէ առաւօտեան պատրաստի նախաճաշիկ ունենայ։ Իսկ տերևներ չեղած ժամանակ դռնակը շինում է ուրիշ միջոցով, որի համար շատ կարելի է թէ տնազ անէք, եթէ իմանաք։ Սակայն լաւ վերահասու որ լինիք, փոխանակ տնազ անելու, կըզարմանաք նրա այդ խելացի հնարագիտութեան վրայ։ Այդ նպատակի համար նա մարմինը թեքում է՝ գլուխ դէպի վայր, և սկսում է ամենայն եռանդով աշխատել իւր զօրեղ մկանունքներով. մի րոպէից յետոյ ճիճուի գլուխը բնի մէջ կըլինի, իսկ միւս մասը կըմնայ բնից դուրս, ահա հէնց այդ րոպէից է նա ձևռնարկում իւր տնակի դուռը շինելուն։ Եւ ճիճուն սկսում է մեծ ջանասիրութեամբ հող կուլ տալ, որ մտնելով նրա ստամոքսը և անցնելով աղիքներով՝ բոլոր սը—