Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/22

Այս էջը սրբագրված է

կուել, ճիճուներն իրանց թմրութիւնից դուրս են գալիս—արթնանում են և դուրս սողում բներից։ Ահա ույդ րոպէից նորից սկսւում է նրանց կեանքը, որ լի թէև է ծանր աշխատանքով ու հոգսերով, բայց որ զուրկ չէ նաև քաղցրութիւններից։


— Ի՞նչպէս թէ... Այդ չնչին, փոքրիկ արարածը միթէ այնքան խելք ունի, որ կարողանայ կեանքի քաղցրութիւններն զգալ։


— Ճիշտ է, սկզբում անհաւատալի է թւում, որ այդպիսի մի չնչիւն արարածը ևս կարող է մտաւոր ընդունակութիւն ունենալ, մանաւանդ որ ոչ լսում է, ոչ էլ տեսնում, և մինչև իսկ մեծ դժուարութեամբ է զանազանում լոյսը մութից. սակայն Դարվինը՝ ուսումնասիրելով կարմիր-ճիճուների կեանքն ու սովորութիւնները, եկել է այն եզրակացութեան, որ ճիճուն ևս մի որոշեալ չափով խելք ունի: Եւ նշանաւոր բնագէտին այդ եզրակացութեան բերողը հետևեալ փաստերն են եղել.


Կարմիր—ճիճուների վրայ փորձեր անելիս Դարվինը նկատել է որ նրանք սովորութիձն ունին իրանց բների անցքը ծածկել փոքրիկ առարկաներով: Այդ նպատակի համար նրանք սովորաբար տերևներ են գործ դնում,