Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/24

Այս էջը սրբագրված է

տել.-Օրինակ՝ եթէ մինը կամենար գլանաձև փոքրիկ խողովակի բերանը խցել այնպիսի առարկաներով, ինչպէ որ են տերևները և նրանց կոթերն ու ոստիկները,անշուշտ նա պիտի ներս տանէր այդ առարկաները նախ և առաջ նրանց սրածայր կողմից.իսկ թէ այդ առարկաները շատ բարակ լինին խողովակի լայնութիւնից,այդ դէպքում հաւանական է թէ այդ առարկաներից մի քանիսը նա ներս կըտանի նաև հաստ կամ լայն ծայրերից:Իսկ ով այդպէս վարուի,այդ հաստատ նշան կլինի, թէ նրան այդպէս անելու դրդողն ու թելադրողը իւր մտաւոր ընդունակութիւնն է:


Եւ հէնց այդ պատճառով էլ Դարվինը սաստիկ հետաքրքրւում էր իմանալ,թէ արդեօք կարմիր-ճիճուներն ի՞նչ կերպով են ներս տանում տերևներն իրանց բոյնը:Այդ իմանալու համար նաերկու հարիւրից աւելի թառամած տերև է հանել նրանց բնից և ուշադրութեամբ զննել:Քննութիւնից երևացել որ այդ տերևների շատը սրածայր կողմերից են ներս տարուել բոյնը:Այդ ներս տարածների մեծ մասը լորու տերևներ են եղել,որոնց հիմքը այսինքն սրածայր,ինչպէս որ նկարից էլ