Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/35

Այս էջը սրբագրված է

ձեզ հարցնել, թէ արդեօք երկիրը հերկել կամ հողը վարել ասելով ինչ Էք հասկանում, և թե ինչու համար են հերկում երկիրը...


— Չգիտէ՞ք... Բան չկայ. ուրեմն լսեցէք, ես ասեմ թե ինչու.


— Երկիրը հերկում են, որպեսզի հողը փափկի ու փխրուն դառնայ և նրա վերին ու ներքին շերտերն իրար խառնուեն. որովհետև այդ տեսակ խառնխտուած, փափուկ ու փխրուն հողի մէջ աւելի հեշտութեամբ է ծծում ջուրը և օդն աւելի լաւ է թափանցում։ Իսկ դուք էլ գիտեք, որ օդն ու ջուրը ամենաանհրաժեշտ և ամենակարևոր բաներն են ինչպէս ամենքի ու ամեն բանի համար, այնպես էլ սերմերի համար. առանց օդ ու ջրի սերմերը ոչ կըծլեն, ոչ կըծաղկեն և ոչ ել մեր ցանկացան պտուղը կտան։


—Ուրեմն երկիրը նրա համար են հերկում, որ հողը իրար խառնխտուելով փափկի ու փխրունանայ, որպեսզի առատ բերք տայ:


— Այ՛, հէնց դրա համար։


— Բայց չէ որ երկիրը հերկելու համար գութան կամ արօր ե հարկաւոր։


— Ի հարկէ. բայց հօ ճիճուի խելքն այնքան չի կտրում, որ իւր համար գութան կամ