Այս էջը սրբագրված է
— Բայց ճիճուները որտեղից են վերցնում այդ արգաւանդ հողը, որ նրանք դուրս են բերում երկրի երեսը:
— Էլի միևնոյն հողից, որ ասել է թէ
նրանք հողի քանակութիւնը չեն աւելացնում,
այլ միայն նրա վերին ու ներքին շերտերն են
իրար խառնխտում, որ նոյն է թէ հերկում են,
այսինքն փափկացնում ու փխրունացնում են
հողը:
Է
Ասացինք որ կարմիր—ճիճուների արտաթորութեան
միջոցով ամեն հինգ տարէնը
մէկ անգամ ներքևից վերև բերուած հողի
հաստութիւնը հաւասար է մի բթաչափի
(դիւիմ)։ Այդ նշանակում է հարիւր տարուան
ընթացքում այնքան հող է կրւում
ներքևից վերև, որ երկրի ամենաստորին շերտերը
խառնխտւում են ամենավերին շերտերի
հետ. ասել է թէ 100 տարուան ընթացքում
կարմիր-ճիճուները շատ և շատ անգամ
են երկիրը հերկում ճիշտ այնպէս, ինչպէս