Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/41

Այս էջը սրբագրված է

իւր յոյսը դնել կարմիր-ճիճուների վրայ: Հետևապես եթէ արդարութեամբ դատէք, կխոստովանուէք, որ ճիճուների նման փոքրիկ արարածների համար այդ էլ շատ և շատ է, և որ բոլորովին ի զուր և անարդարացի կերպով արհամարհուած այդ չնչին կենդանիները՝ դատարկ, անմիտ ու աննպատակ բաների վրայ չեն գործ դնում իրանց ժամանակը, ինչպէս որ մարդկանցից շատերը։


Ի հարկէ դուք ամենևին չէիք էլ երևակայում, որ կարմիր-ճիճուներն այդպէս լաւ նեցուկ, այսինքն ընտիր օգնականներ են երկրագործին։


Սակայն բացի վերև ասածներից էլի շատ զարմանալի բաներ կարելի է պատմել կարմիր-ճիճուների կատարած գործերից։


Օրինակի համար տարէք մի քար դրէք արօտի համար որոշուած մի մարգագետնի վրայ և թողէք մնայ այնտեղ, միայն թէ դրած տեղը միտներդ պահեցէք որ չմոռանաք։


Եթէ դուք մի քանի տարուց յետոյ գնաք նոյն տեղը, ձեր դրած քարը չէք գտնիլ, որ քիչ զարմանք չի պատճառիլ ձեզ, քանի որ քարը ոչ թևեր ունէր որ թռչէր և ոչ ոտներ որ փախչէր, ուրեմն ուր կարող էր կորչել: