Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/42

Այս էջը սրբագրված է

Բայց գուցէ դուք աւելի զարմանաք, եթէ ասեմ որ ձեր դրած քարը ո՛չ թռել է և ո՛չ փախել, այլ մտել է հողի մէջ, կամ աւելի ճիշտն ասած՝ կարմիր-ճիճուները նրան թաղել են հողի տակ. իսկ քարը դրած տեղի վրայ միայն մի փոքրիկ թմբիկ է գոյացել, որ ծածկուած է սիրուն կանանչ խոտով։


— Կարմիր-ճիճունեն ինչպէս կարող էին քարը թաղել հողի տակ, որ կարելի է իրանցից շատ էլ շատ ծանր է։


— Այդ հարցի պատասխանը Դարվինն արդէն տուել է։ Ահա թե ինչ է ասում նա այդ մասին.


«Եթե որ անհարթ ձևի մի քար ձգուի գետնին, նա կըյենուի երկրի մակերևոյթի վրայ անպատճառ, իւր աչքի ընկնող մասերով։ Մի կարճ ժամանակամիջոցից յետոյ կարմիր-ճիճուներն իրանց արտաթորութեամբ կլքցնեն քարի ներքին մակերևոյթի բոլոր դատարկ տեղերը — փոսիկները, որովհետև ճիճուները շատ են սիրում քարի պաշտպանութեան տակ ապրել։ Երբ այդ փոսիկները լքցւում են, այնուհետև ճիճուներն սկսում են իրանց կուլ տուածա — կլանած հողն արտաթորել նաև քարի սահմաններից դուրս. ահա այդպիսով քարի շրջապատի, այսինքն չորս կող-