Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/48

Այս էջը հաստատված է

փորում են հողը և զանազան մեծութեան առարկաներ անյայտացնում, նոյն իսկ ամբողջ շինութիւննեը թաղում գետնի մէջ։ Իսկ այդ բոլորն անելով նրանք հիանալի կերպով փխրունացնում են հողը, այսինքն հերկում են գետինը և արգաւանդ ու բերրի դարձնում մեր վարելահողերը, մեր այգիներն ու բանջարանոցները, որոնցից այնքան և այնքան օգուտ ենք ստանում ամենքս էլ։

—Դէ՛ հիմա ճշմարիտն ասացէք, սիրելի ընթերցողներ, կարմիր-ճիճուների մասին վերի բոլոր ասածներն իմանալուց յետոյ արդեօք էլի՞ կ’արհամարհէք նրանց, և չէ՞ք ամաչիլ, չէ՞ք կարմրիլ՝ պարծենալով նրանց մօտ ձեր կատարած այս կամ այն գործով։

Եթէ մինչև այսօր այդպիսի մեծամտութիւն եղել է ձեր կողմից, յուսալի է թէ էլ այսուհետև չի՛ կրկնուիլ, քանի որ դուք ինքներդ տեսաք և համոզուեցիք, թէ ինչ ու ինչ գործերի են ընդունակ այդ չնչին համարուած փոքրիկ արարածները, և թէ ինչ հաստատուն և յուսալի նեցուկ ու օգնականներ են մեր աշխատասէր երկրագործներին, որոնք արիւն-քրտինք թափելով մեզ համար հաց են մշակում ամեն տարի։