Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/8

Այս էջը սրբագրված է

— 6 —

պէտք է դեռ մի առանձին խնամք ու հոգ տանէինք, հոգացութիւն ցոյց տայինք:

Ահա՛ հէնց այդպիսի բազմաթիւ շահեկան և օգտակար բաներից մէկի մասին է հետևեալ զրոյցը, որ կարդալու էք այս գրքոյի մէջ:

Ի հարկէ դուք ամենքդ էլ տեսած կլինիք կարմիր-ճիճու[1], և ուրեմն գիտէք, թէ այդ փոքրիկ կենդանին իւր տեսքով ի՛նչ զզուելի և անդուր բան է: Եւ անշուշտ ձեզանից շատ քչերը կըհամաձայնեն ձեռը տալ մի այդպիսի գանելու բանի․ իսկ շատերդ հօ ո՛վ գիտէ՝ ինչ թթու դէմք էք ցոյց տալիս ու զզուանք արտայայտում այդ տգեղ արարածի լոկ միայն անունը մտաբերելով:

Եւ ճշմարիտ որ՝ ո՞ւմ պիտի հետաքրքրի և կամ ու՞մ պիտի հրապուրի այդ խեղճ-ողորմելի կարմիր ճիճուն. շատ-շա՜տ՝ կարթով ձուկ բռնողներին, որոնք որոնելով գտնում հանում են գետնի միջից, որպէսզի անգթօրէն

  1. Տեղ-տեղ դրան ասում են նաև անձրևային-ճիճու և կամ միայն ճիճու, բոտոտ, լպրտուկ, որդն և այլն։ Ծած․ Փոխ․