Այս էջը հաստատված է

միս անգամ չքաշե։ Այն, ինչ որ դու ես կրել քու մատղաշ օրերում, չլինի թե մեզ երեսի վրա թողնես, որ քու ապագա զավակն էլ կրե։

Քաջա՛ն, ղու անհանգիստ մի՛ լինիր, հակառակը մի՛ մտածիլ։ Այդ քարոզները քեզանից շատ վաղ եմ լսել։ Ինքդ էլ համոզված ես, որ քու որդին երբեք չի կարող այն մեր քաշած դառն օրերը մոռանալ ու նույն սոսկալի վիճակին մատնել յուր սիրասուն մորը և դեռափթիթ կնոջը։ Միայն ինձ համար մի նպատակ ունիմ, որոշ և պարզ, այդ նպատակիս հասնելն էլ դժվար չէ ինձ համար։ Սթամբոլում մի համեստ դրամագլուխ կազմելն ու վերադառնալը ծանր գործ չէ ինձ նման աշխատող մի արհեստավորի համար։ Ինձ ոչ հազար է պետք, ոչ էլ հարյուր հազար, մի֊երկու հարյուր լիրան անվերջանալի դրամագլուխ է մեզ նման մի համեստ ընտանիքի համար։

- Գնա, որդիս, մի՛ վհատիր, գնա՚ գործիդ, խիղճդ զարթուն պահիր ու միշտ հիշիր մանկական օրերիդ դառնությունները…

II

Մի֊երկու օրից, արդեն ճանապարհի բոլոր պատրաստությունները տեսած, ուղի ընկավ Առաքելը։ Նրան ուղեկցեցին կինը, մայրը, զոքանչը և խաչեղբայրը՝ Սրապիոնենց Պապոն։ Փոքրիկ պայուսակը ուսին գցած, մի մահակ Էլ ձեռին գնում Էր Առաքելը, ջանալով որքան կարող Էր ուրախ ու զվարթ դեմքով անջատվել սիրելիներից։ Բերսան նույնպես պահպանում Էր կեղծ ժպիտը, իսկ Սառան տրտում Էր, թախծալի դեմքով։ Օրն ամպամած Էր, աշնան տխրաշունչ քամին փչում Էր, ծառերի տերևները օդի մեջ ծածանվելով թափվում Էին, գետինը ծածկված Էր բոցակիզված, դեղնած խոտերով, որոնք քամու