Այս էջը հաստատված է

ապացույցը կալվածների կնոջ անվան դարձնելու կետն էին մատնացույց անում: Այդ բանը հերքեց Տիրան բեյի փաստաբանը, ապացուցանելով, որ Տիրան բեյը յուր ինչ-ինչ վճարումները բանկ Օտոմանին և Կրեդի-Լիոնեին լրացնելու համար պարտավորված էր եղել, այն էլ պակաս գնով, ծախել յուր կալվածները, որպեսզի կարողանար պատիվը պաշտպանել եվրոպական գործարանատերերի մոտ և գործերը շարունակելով կարգի բերել։ Տիրան բեյի փաստաբանը ներկայացրեց վկայականներ, որոնք ստացված էին վերև հիշված բանկերից և ցույց էին տալիս ժամանակին նրա մեծաքանակ վճարումները, որով պահանջատերերի ենթադրական մեղադրանքները հերքեց, և դատավորները խոնարհեցան հավատ ընծայելու դրական փաստերին, որոնք վավերացված էին դարձյալ օտարականների վարկավոր հիմնարկություններից:

Վերջապես փաստաբաններից մեկը, պատշաճության սահմանից դուրս գալով և ընդունված դատաստանական համեստության քողը պատռելով, սկսեց այնպիսի հարցերի քննության մեջ մտնել, որոնք խավարի անդնդում գործվածները լույս աշխարհ էին կամենում դուրս բերել և որոնց լուծումը առևտրական դատարանի իրավասության սահմանից դուրս էր: Դատավորները երբ ցանկացան սանձել փաստաբանի նկարագրությունները, կյանքի մութ խավարի այս ու այն կողմը տարածումները, նա առանց քաշվելու, առանց տատանվելու դարձավ ժողովրդի կողմը և ասաց բողոքելով.

— էֆենդինե՜ր, խանումնե՛ր, ժողովրդին կողոպտում են, նրա հավատքը դեպի չարը գործադրելով, տարիների ընթացքում կյանքի գնով տնտեսածները խլում են ձեռքից, և երբ ուզում է փաստաբանը բացատրել և չարագործի դիմակը պատռելով մերկացնել նրան, ցույց տալ գազանական ժանիքները, մատնել արդարադատության ձեռքը, մեր դատավորները նեղանում են, ձանձրանում են լսելուց և շտապեցնում…

— Ներեցե՜ք, մյուսյու, մենք չենք շտապեցնում,— ասաց ժպտալով Միհդատ էֆենդին, որի ժպիտը ավելի ժահրալի էր, քան թե օձի թույնը,— այլ խնդրում ենք, որ առանց դուրս