Այս էջը հաստատված է

գալու ներկա սնանկության գործի սահմանից, դուք տաք մեզ ձեր բացատրությունները։ - Ներեցեք, դատավոր էֆենդիներ,– շարունակեց փաստաբանը անվրդով,— իմ պարտքս է այն բոլոր պարագաները նկարագրել, որոնք պիտի ձեզ պարզեն իրերի դրությունը և պատկերացնեն ճշմարտությունը, որպեսզի դուք մի անսխալ համոզմունք կազմելով, տաք արդար վճիռ, որին սպասում են, եթե ոչ եվրոպացի գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, այլ այն թշվառները, որոնք իրենց տարիներով, հազար մի տանջանքներով տնտեսածները, իրենց կյանքի միակ կենսատու հյութը և փրկությունը կորցնելու են, կործանվելու են, եթե արդեն իսկ կործանված չեն։ Ես այդ սնանկությունը մի ճարտար խազ եմ համարում, որի դերակատարները ներկայումս ծիծադում են արդարադատության վրա, մեզ վրա, ձեզ վրա, ծաղրում այս բոլոր ձևականությունները և կատակերգությունները, որոնք իրենց հեղինակությունն են համարում։ Մի՛ վրդովվեք իմ այս խոսքերից, մի՜ ցնցվեք այս լոկ բառերից, թող ձեր պատվազգացությունը չբորբոքվի այս չնչին հարձակողական լեզվիս բառերից, որին թյուն են մատակարարում, աղու են տալիս թվարկյալներիս սոսկալի վիճակը, այլ սոսկացել է մակաբերելով թվարկյալներիս և նրանց ընտանիքի ապագան, ձեր վճիռը տալուց հետո։ Գիտեք, որ այդ բոլոր անհատները մի-մի ընտանիքի սյուներն են, մի-մի խումբ մարդիկ սնուցանողներն են, մի-մի տան նեցուկներն են և եթե դրանց կոտրենք, շպրտենք, կործանելու ենք ամբողջ ընտանիքներ։ Երբեք ես չէի կարող մտքիցս անցկացնել, որ թշվառացնեի, անբախտացնեի, անվանարկեի մի անհատ, թե ինչ է պիտի շենացնեի մի քանի տներ, պիտի փրկեի մի քանի ընտանիքներ, կուզե աշխարհներ։ Բայց իմ աչքիս առաջ ես պարզ տեսնում եմ, որ նենգությամբ, նախամտածված չարությամբ կողոպտված են այս մարդիկ, չարամտությամբ և կանխապատրաստությամբ սարքված է Գալֆայանի սնանկությունը… «Ասացե՛ք, խնդրում եմ, ո՞վ է Տիրան բեյը, ո՞վ է Հելեն խանումը։ Մի՞թե միևնույն ընտանիքի երկու կողմի պատերը