Այս էջը հաստատված է

− Ես մինչև առավոտ չեմ կարող սպասել, իսկույն պետք է սկսեմ ցուցակագրել։

− Ես, էֆենդի, ձեզ դեմ բան չունիմ, կարող եք իսկույն կատարել ձեր գործը. բայց ես կասկածղում եմ Գևորգ աղայի վրա… Նա շատ անգամ կեղծ վճիռներով և սուտ պաշտոնականներով այս ու այն գեղն է գնացել և խաբեություններով ժողովրդին կեղեքել։ Ես չեմ ասում, որ ձեզ նման մի մարդ կարող է խարդախել, բայց Գևորգ աղան ձեզ էլ կարո՛ղ է խաբել մի սուտ թղթով։ Առաջ կարդանք, վճռի բովանդակությունը լսենք, հետո։

− Անհավ ա՛տ, անօրե՛ն, շո՛ւն, կարծում ես ես քեզ խաբում եմ, թե ես գիր չգիտե՞մ և կամ չե՞մ ճանաչում բիդայեթի վճռի իսկությունն ու կեղծությունը։ Հիմի թևերդ կապել կտամ, այնքան կթակեմ, որ կաշիդ կպոկեմ… Առաջս կխառնեմ, շղթայակապ ջարդելով քեզ քաղաք կտանեմ և բանտ գցել տալով տարիներով ոսկորներդ կփտեցնեմ… Ղու տերության պաշտոնականին դիմադրում ես, նրան խարդախ ես անվանում…

− էֆենդի՛, ախր…

− Լի՛րբ, անզգա՛մ, կարծում ես չգիտե՞մ, որ անցյալ շաբաթ ութ օր հինգ ջանֆիդան (անձնազոհ) տունդ պահեցիր, մյուզիր (վնասակար) ավազա՛կ, ես քու գլուխդ փշրել կտամ։

− էֆենդի՛, ներողություն եմ խնդրում, ես ձեզ անպատվելու ոչ մի միտք չունեի, ես միայն խնդրում եմ վճիռը, վճռի պատճենը տվեք, կարդանք…

− Ես քեզ այդ դասերը տվող ջանֆիդանների տեղն էլ գիտեմ, ես քեզ նրանց քով գցել կտամ, բանտում թող էլի քեզ նորանոր դասեր տան։

− էֆենդի՛, մի՛ ինձ վրա զայրանալ, ես մեղավո՞ր եմ, եթե իրավունքս ցանկանում եմ պաշտպանել։ Եթե կամենում եք, գնամ խնդրեմ, անկողնից բարձրացնեմ մեր գյուղի մոլլային, գա, կարդա վճիռը և ապա արե՛ք, ցուցակագրեցեք ինչ որ կամենումեք։

− Ղու, անօրե՛ն, անհավա՛տ, ուզում ես փախչել, որպեսզի ես գործս չկարողանամ առաջ տանիլ, Գևորգ աղայի գործք