Այս էջը հաստատված է

- Այդ մեր գործը չէ, գնա՛ բողոքիր նահանգական արձանագրության ատյանում և արձանագրությունները փոխել տուր։ Ահա քու ընտանիքի ցուցակը։ Գալո՛․․․

- Այդ հայրս է, որ մեռել է տասներկու տարի առաջ․ քանի՜ մեկ ես դրա հարկը պիտի վճարեմ, մեռածի համար էլ փրկանք կվճարե՞ն։ Ամեն տարի գնում եմ ու ջնջել տալիս ցուցակից դրա անունը, իսկ դուք ամեն տարի գալիս ու կրկին պահանջում եք։

- Այդպես չի կարելի, անհավա՛տ, ձայնդ կտրիր, մեր հիմնարկությունները մի՛ գցի կասկածանքներիդ տակ։ Դու լսիր, Վարդո, Մաքո, Մաքո։

- Աղա, Վարդոն ես եմ, բայց Մաքոն ու Սաքոն գնացին Ամերիկա և այնտեղացի են գրվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ եղբայրներիս հարկն էլ տամ։

- Այդ մենք չգիտենք, դու լսիր։ Օհան, Արթին, Գեդևոն, Մելքոն։

- Աղա ջան, Օհանն ու Արթինը մեռան հե՜ խոլերին։

- Ձայնդ կտրի՛ր, անօրե՛ն, խոսք իմացիր։ Մանի՛կ, Փիլո և Գրիգոր։

-Աղա ջան, ալլահի սիրուն, աղա ջան, սուլթանի կյանքի արևշատության համար խնդիրքս լսեցեք ու էլի ձեր ասածն արեք։ Մանուկ, Փիլո և Գրիգոր իմ որդիքս էին, որոնք մեռել են երեք-չորս ամսական ժամանակները, ախր ես․․․

- Մենք չգիտենք, խո իմացա՞ր․ որ մենք տոմարի համաձայն ենք պահանջում քեզանից այդ փողը և տերության մատյանի մեջ սուտ չի կարող սպրդիլ։

- Չեմ ասում սուտ, մեղա, բայց կարող են սխալվել, մեռածներին չջնջել կամ մոռանալ ջնջելու․․․

- Դատարկ խոսքեր պետք չէ, փողե՛րը, թե չէ ես մարդ կուղարկեմ հիմա, բերել կտամ և աճուրդով կծախեմ քո տանդ եղածն ու չեղածը։

- Ես փող չունիմ և երեք մարդուց էլ ավելի չունիմ, որ չորս անգամ ավելի հարկ տամ, ինչպես ուզում եք արեք։

- Անհավատի համարձակությանը նայիր, զարկ այդ շանը,