Այս էջը հաստատված է

— Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել։ Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ։ Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի։

— Բան ասի՛ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞, ո՞վ է թևդ բռնելու, շինի՛ր որտեղ որ հարմար է։

— Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել։

— Ա՜յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել։

— Շինենք մի այնպիսի սարայ, որ էրզրումի վալին էլ չունենա։

– Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր։ Վալին ինչո՞վ է քեզանից բարձր։

— Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե,— ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման։

— Կարծում է, թե իրեն համար եմ աշիաաաոամ,– ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետս։— Հողն իմս է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկ էլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդսւնդը, հաշանի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ։ Բայց ոչինչ, դու առժամանակ ուրախացի՛ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեղ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է։

Գ

Մտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում Էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում Էին։ Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով։ Քյալաշը գիշեր֊ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը։

— Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել,Քյալաշ