բայց Փրթոյի գալով է՛լ անտանելի դարձավ Մամոյի վիճակը։ Նրա անթիվ ստորադրյալները, որոնք բեգի անունով Հավաքված զանազան տուրքերից մի քառորդ բաժին անդամ չէին հասցնում պատկանելույն և միշտ տրտնջում էին, իբր թե գավառի բոլոր եկամուտները կուլ էր տալիս մենակ ինքը՝ Մամոն, սկսեցին ավելի քրթմնջալ, ապագա ժառանգը հոր թևի տակ նկատելով։ Նրանք մինչև այդ ժամանակ նրա համար գլուխները կախած յոլա էին գնում, որովհետև ամեն մեկը իր սրտի խորքում թաքցրած և ծածկած նպատակ, հույս ուներ, բայց երբ տեսան անգութ Ֆաթիի արյունով ու թույնով դիեցրած ձագը, սթափվեցան իրենց հուսախաբությունից և սկսեցին իրենց սրտի կրակը թափել ոչ միայն այն թշվառ ժողովրդի գլխին, չորս անգամ ավելի ծանր-ծանր պահանջներ դնելով, չարչարելով և տանջելով, այլ բեգի՞ սնդուկին հասանելի եկամուտի՝ առաջները հասցրած տուրքի քառորդ բաժնից էլ պակասեցրին։ Փրթոյի գալով, բավական չէր նոր բացված ծախսերը, բեգի հեռավոր բարե կամներն էլ սկսել էին մեծ-մեծ պահանջներ անել, իսկ ե կամ ուտը ոչ միայն չորս անգամ նվազել էր, այլև թշվառ գյուղացիները այն աստիճանի դատարկվել, կողոպտվել էին, որ նրանցից մեծագույն մասը սովից աղատվելու համար ցրվել էր շրջակա գավառները՝ բանվոր մտնելու և մուրալու։ Մամոյի այս աննախանձելի դրությանը հաջորդեց մի մեծ և հուսալի մխիթարություն։ Փրթոյի նշանածի ընտրությունը նրան նոր ոգի ներշնչեց և այդ բանը նենգավոր հորը անչափ ուրախություն պատճառեց, որովհետև նկատում էր, որ խորամանկ որդին հոր ձեռք բերած հարստության և աստիճանի հետ ուզում էր է՛լ պինդ շղթաներով կապվել։
Էջ:Collected works of Atrpet.djvu/341
Այս էջը հաստատված է