կարող էր և ուզում էր նրա հրամաններին անպայման հպատակվել, քանի որ գիտեր և համոզված էր, որ յուր կրոնական պարտազանցության համար Արտաշը կարող էր նրան խողխողել։ Երկու սրի մեշն էր գտնվում տերտերը, երկուսն էլ անողոք։
— Տերտեր,— ասաց կատաղած Մամո բեգը,— եթե դու պսակես այս իրիկուն այդ անկոտրումներին, քու մորուքի մազերը ես մեկ֊մեկ հանել կտամ, քեզ մերկացրած, կապկըպած կղրկեմ Արզրումի միջնաբերդը, որտեղից էլ հավիտյան չես կարող դուրս գալ։
— Քու կամքիդ ես չեմ կարող հակառակել, բայց ի՜նչ ասեմ, որ չպսակեմ, ժողովուրդը հետո ինձ կբզկտե։
— Ես նրանց բոլորին, որպես դավադիրներ, բանտարկել կտամ, ես նրանց կքշեմ, ես նրանց կոտորել կտամ, ես քեզ այստեղից չեմ թողնիլ գիշերս դուրս գալ։ Դու այստեղ կա՛ց, մ՛ի գնա։ Առանց քեզ ո՞վ կարող է նրանց պսակել։
— Կգնան մի ուրիշ գյուղ, կպսակվեն, կամ մի ուրիշ գյուղից կարող են քահանա բերել տալ, պսակվել։
— Այս գիշեր չեն կարող, իսկ մինչև առավոտ մի ճար կգտնենք, կխափանենք կամ մի հնարով աղջիկը կփախցնենք։
— Այժմ նրանք ինձ են սպասում, եթե չգնամ, տունդ կրակ կտան, էգուց ինձ կքարկոծեն, կհեռացնեն եկեղեցուց։
— Դու մի վախենա, ես եմ քու տերը, ես եմ քու պահապանը։ Նրանց բոլորին գյուղից քշել կտամ, իսկ դու դարձյալ կմնաս հաստատ քու աթոռի վրա։
— Ո՛չ, ո՛չ, այդպես չի լինի, էլի մի հ1Հար պետք է մտածել, մի ճար գտնել, որ ես արդարանամ։ Ես եթե այստեղ ձեզ մոտ մնամ, ես չեմ կարող ազատվել Արտաշեսի ձեռքից, նա ինձ կսպանե։ Լավ է ես կգնամ Խուլփ, մի ծանր հիվանդ ունիմ։ Ես նրան հաղորդություն կտանեմ և ժողովրդի մոտ կասեմ, որ հոգվույս պարտքը կատարեցի, նախ մեռնողին պարտավոր եմ հասնել, հոգին փրկել, իսկ պսակվողները իրենց պսակը միշտ կարող են կատարել, թեև մի երկու օր ուշ։
— Այդ լավ մտածեցիր, ապրի՛ս, ա՛յ խելոք, ա՛յ գիտնական։