Այս էջը հաստատված է

Գնա, գնա, միայն մինակ մի գնալ, կարող է վնաս պատահել։ Թող Սուլոն կամ Հասոն քեզ ճանապարհ գցեն։ Ա՛յ Սուլո, Հասո՛, տերտերին մինչև Խուլփ տարեք, նրա մազին մարդ չդիպչի, թե ոչ կրակ կտամ, ձեզ կվառեմ։

Է

Տերտերը արգեն Խուլփ հասած կլիներ, իսկ հարսնևորները դեռ նրան սպասում էին։ Ընթրիքի էին ուզում նստել, իսկ սեղան օրհնող չկար։ Արդեն բավական ուշ էր։ Հարսնետան մեջ մեծ իրարանցում էր ընկել, պառավները շվարել, մնացել էին, առանց տերտերի ինչպե՞ս հարսանիքի սեղան սփռեին։ Բոլորը մտատանջության մեջ էին, բոլորի դեմքի վրա երևում էր տխրության քողը, թեև աշխատում էին ուրախ երևալ։ Միայն Արտաշը ուրախ, զվարթ, առանց ուշադրություն դարձնելու փսրտոցին, շարունակել էր տալիս ամենքին ուրախությունը, պարը և կերուխումը։

— Օհան ամի՛,— ասաց Արտաշը մոտենալով ծերերին,— եթե թույլ կտաք, թող սեղանը բաց անեն։ Թե տերտերը հասավ, նա հացը կօրհնե, թե չէ քու օրհնածը ավելի ընդունելի է աստծուն էլ, մեզ էլ։

— Որդի՛, թող բերեն սեղանը, աստված բարին կատարե, մեր հարսնիքն էլ կատարածին հասցնե։

— Ամեն,— ձայն տվին գլուխները տաքացրած ծերերը:

Սեղանը Օհան ամին օրհնեց, սկսվեց հարսանեկան ընթրիքը։ Ներսը կերուխում էր, իսկ դուրսը երիտասարդները շարունակում էին իրենց պարերգը բոլոր-պարով։ Գոռում էին ամեն կողմից ուրախ-ուրախ, իսկ հարս-աղջիկներից մի քանիսը ոտքի վրա հարսանքավորներին բաժանում էին գաթա, լոխում, հավի և որսի միս, գինի կամ կազբենի օշարակ։ Ծերերը դեռ սեղանից չբարձրացած, կանայք և երիտասարդները միասին սեղան նստան։ Կերուխումը մի-երկու ժամ ավելի տևեց։ Արտաշի ու Աննմանի երկու-երեք տարում