Մի քանի ժամ շարունակ նա անտեսանելի պտույտներ էր արել և վերջապես, երբ նրանք յուր գյուղը ուղղվելու դիրք էին բռնել, ինքը ճանապարհները կտրել էր և այնպես ընթացք էր բռնել, որ իբր թե անմեղ գնում է յուր տունը։ Մինչև անգամ նա ետևը չնայեց, մինչև որ չարչին և Եղիկը չբարևեցին նրան։
— Բարով եկաք, հազար բարով,— ասաց Քոռ-Հեմեդը նահապետական հյուրասեր մեծատան ձևերով, կարծես առանց հյուրի գիշերելը իրեն մեծ տխրություն էր համարում։ — Ու՞ր առաջ բարի, գիշերս չե՞ք հաճիլ հյուր մնալ մեր տանը և մեզ ուրախացնել։
—Ճշմարիտը,— ասաց չարչին,— Ուրթա ենք գնալու, բայց արդեն ուշ է, ձեզանից խնդրում եմ, որ գիշերս մեր ապրանքներին տեղ տաք, առավոտը կշարունակենք մեր ճանսպարհը։
— Ուրախությամբ, ուրախությամբ,— ասաց Քոռ-Հեմեդր և աչքի ծայրով ագահաբար զննեց ֆարաշին:— Ո՞ր կողմից է ձեր բարի գալուստը,— ավելացրեց, հետաքրքրությունը չկարողանալով զսսլել։
— Մենք ուռուսի սահմանից ենք գալիս. իմացանք, որ Ուրթա մեկ-երկու չստար մատղաշ մալը մեծ մալի հետ փոխում են, եկանք առուտուր անելու։ Մենք որ տանենք քաղաք ծախելու, մեր ապրանքին գին չեն տալ, բայց չստարը ամեն ապրանք յուր գնովն է առնում-ծախում։
— Այդ միշտ այդպես է՝ «Խմորը հացթուխին տուր, մի հաց էլ վրեն տուր»։
Զանանազան խոսակցություններով եկան հասան Քոռ-Հեմեդի տունը և մալը, նժույգը ներս քաշեցին։ Ճանապարհին ֆարաչը Քոռ-Հեմեդի մուխը մարեց, նա շատ նշանավոր քյահլաններ էր տեսել, բայց սրանցից ոչ մեկը սրա մի սմբակի հետ չէր փոխիլ։ Երբ ձին շեմից ներս էին քաշում, Հեմեդը ասաց չարչիին.
— Մաշալլա (տերը պահե), աննման ձի ունիս, դեռ մեր ախոռը այդպիսի ձի մտած չէ։ Ես պիտի պարծենամ սրանից