նրան տանջում էր Ասլիի վիճակը․ արդեն խոսք տված օրը եկել անցել էր։ Այնքան տանջում էր նրան այդ միտքը, որ երբեմն խելագարի նման կատաղում, կռվում էր ինքն իրեն հետ, երբեմն ցնորածի նման անզգա ընկնում էր մսուրքի տակ և խորասուզվում մտքերի մեջ։ Ախորժակն անգամ կորցրել էր և որպես ողորմություն Մեդեդ բեգի հարճերի օրական մի անգամ ուղարկած թանապուրն անգամ երբեմն չէր կարողանում ուտել։ Թյարաքյամա անտարբեր ավազակները ցավում էին թշվառի վրա և որքան աշխատում էին մխիթարել, հնար չէր լինում։ Բանտարկվելուց արդեն ութ-տասն օր անցել էր, ո՛չ ոք չէր հարցրել, թե արդյոք ի՞նչ հանցանքի համար էր բանտարկվել և ոչ ոքի հայտնի էլ չէր, թե երբ է ինքն ազատվելու այդ գոմից։ Դատի, դատաստանի, մեղքը լսելու նրանցից ոչ ոք չէր արժանանալ։ Մեդեդ բեզին եթե մի որդի ծընվեր, կամ ինքը մի լավ երազ տեսներ, կամ Գյուրջիստանից մի գեղեցիկ աղջիկ փախցրած կույս նվեր բերին, կամ մի լավ տրամադրության մեջ լիներ, կմտներ և բանտարկյալներից մի քանիսին կազատեր իբր զոհաբերություն ալլահին իրեն հասած բարիքների փոխարեն, իսկ եթե զայրացած լիներ, կամ մի դժբախտություն պատահած, դուրս կհաներ մի քանիսին, լավ ծեծել կտար՝ ոտքերը փալախա դրած, մի քանիսին մահամերձ կարձակեր, մի քանիսին էլ Ղարսի բանտը կուղարկեր գործերը քննելու։
Այս ընթացքը ավելի ձեռնտու էր չարագործներին էլ, Մեդեդ բեգին էլ։ Եթե իսկույն դատաստանի հանձնեին, կարող էին դատապարտվել կախաղանի, գլխատության, երկար տարիների բանտարգելության և ուրիշ զանազան տանջանքների, այնինչ, մնալով բեգի ախոռում՝ նրանք ազատության հույսը չէին կորցնում։ Կանցներ ժամանակ, բեգը կմոռանար, բարկությունը կիջներ, և բանտարկյալների ազգականները, բարեկամները կհավաքվեին, մի գումար պատրաստելով պատգամավորություն կուղարկեին բեգի մոտ և կազատեին իրենց ազգականին այևայլ միջնորդների միջամտությամբ։
Բայց ո՞վ էր մտածելու Եղիկի համար, ո՞վ կգար նրա համար բեգից ազատություն խնդրելու. ո՞վ ուներ։ Մինչև