Այս էջը հաստատված է

տանջանքների շրջանում քունը բոլորովին կորցրել էր, խարխափելով ներս մտավ։ Թեև Եղիկի համար այդտեղ մթնումը, երրորդ անձի ներս մտնելը կյանքի և մահու խնդիր էր, բայց նա իրեն անձը մոռացած՝ գոռաց.

— Մի թաս սառը ջուր բեր։

Պառավը ցնորածի նման ետ վազեց, խոհանոցի միջով անցնելիս այնքան ուշքը գլխին չէր, որ կոխելով անցավ հատակի վրա պառկած երեխաների վրայով, որոնցից մանրները ցավից զարթնեցին և սկսեցին բարձր ձայնով լալ։ Երեխաների ձայնը զարթեցրեց նրանց ծնողներին, որոնք հետաքրքրվեցան լացի պատճառն իմանալու։ Պառավը մի կերպ ջուրը հասցրեց Եղիկին, առանց բացատրություն տալու որդիներին և հարսներին։ Քայց Թոմասի կնիկը երեխաներին քնեցնելու պատրվակով վեր կացավ, որոնց դեռ չհանգստա ցրած մոտեցավ քիլարի դռանը, լրտեսելու սկեսրոջ և տալի արարքը։ Քիչ հետո մարդուն էլ կանչեց։

Պառավը, առանց իմանալու, թե ո՞վ էր աղջկա մոտ եկողը, մթնումը կատարում էր նրա բոլոր հրամանները, նա օգնում էր աղջկան և չէր կարող երևակայել անգամ, որ երդիկից մտած մարդ կար քիլարում։ Ասլին վերջապես սթափվեցավ և, առանց գիտենալու մոր ներկայությունը՝ կակազեց.

— Եղի՛կ, դո՞ւ ես, խո երազում չե՞մ…

— Ո՛չ, ո՛չ, տե՛ս, ջուրը թրջեց քոլ շորերը. լսու՞մ ես իմ ձայնը։ Ասլին երազներով այնքան խաբվել էր այդ օրերը, որ համոզվելու համար զգուշությամբ շփեց Եղիկի վիգը, գլուխը և երեսը։ Հերիքնազը լուռ, ապշած, շվարած մնաց ել էր, չէր իմանում ինչ անել։

— Եղի՛կ, տա՛ր ինձ, Եղի՛կ, ազատի՛ր ինձ,— ասաց հառաչելով Ասլին,— այս անխիղճներն ուզում են ինձ քեզանից խլել, դնդրշկածի ճանկը գցել։ Եղի՛կ, փրկիր ինձ…

Եղիկի անընդհատ կրկնությունը սթափեցրեց պառավին, որը մոտեցավ, գրկեց աղջկան, մի կողմ քաշելով ասաց.

— Տո՛, տղա, տո՛, շան տղա, դուրս ելի՛ր, կորի՛ր, գնա իմ դռնից, թե չէ քեզ կտոր-կտոր կանեն իմ տղերքը։

— Քալա ջա՛ն, թող քու տղերքը ինձ կտոր–կտոր անեն,—