Այս էջը հաստատված է

— Իմ հորս է, Դահար բեգինն է,— պատասխանեց գոռոզությամբ։

Քիչ անցնելուց հետո ետ դարձավ հովիվը և ավելացրեց.

— Ինչի՞ ես մուրացկանություն անում, ինչի՞ թողիր մեր գառները ու փախար, ծույլ կենդանի, գիտես թե չե՞մ ճանաչում քեզ, արի նորից գառները արածեցրու և' հաց, և' վարձք ստացիր։ Չես ամաչում, ջահել տղա ես, բայց, ինչպես ասել եմ, երեսիցդ երևում է, որ մթրուբ (մուրացկանի սերունդ) ես։

— Ես ո՛չ ծույլ եմ, ո՛չ էլ մուրացկան։ Անցորդ եմ սոված, որին ոչ ոք չի խնայում մի փոր հաց… Ի՞նչ է, ուզում ես, որ գամ դարձյալ երկու տարի ծառայեմ ձեր դռանը մի փոր հացով, հախս էլ կտրեք, վռնդե՞ք։

— Ասա՛ խաբեբա եմ։

— Զենդ կտրե՛ , մի՛ ինձ բորբոքիլ…

— Թե չէ․․.— ասաց հեգնությամբ քուրդը։

— Պատրաստվիր, ես չեմ ուզում անզեն մարդու վրա զենք բարձրացնել,— ասաց Եղիկը և ղարաբինի բերանը բարձրացրեց։

— Կորոնիր, գյավուրք ինձ վրա տվեց, կորոնիր, հասեք,— սկսեց գոռալ քուրդը։— Հեռվից երկու հովիվներ իրենց մահակներով վազեցին օգնության Դահար բեգի որդուն։ Մեկը մի քարի կողք անցավ և հրացանի փողը ուղղեց, որը Եղիկի կողքովն անցավ, Եղիկը, առանց ձիուց իջնելու, հրացանը ուղղեց և քարի ետև անցածի ուղեղը ցրվեց։ Մյուս քուրդը սկսեց վազել դեպի չադրները։ Եղիկը մինչև մի գնդակ էլ նրան հասցնելը, ետևից Դահար բեգի որդուն ուրիշ երկու քրդեր էլ օգնության հասան, որոնք ղարաբինաներով հարձակվեցին Եղիկի վրա։ Ետ դարձավ Եղիկը և, ղարաբինան դատարկելով, գետին փռեց բեգի որդուն։ Այս որ տեսան օգնության եկող քրդերը, սկսեցին փախչել։ Եղիկը, ավելի մեծ խմբից չշրջապատվելու համար, նրանց հետևեց, բայց անկարելի էր շեշխանա թվանքը լցնել․ փողը տաքացել էր, վտանգավոր էր իսկույն երրորդ անգամ լցնելը։ Մինչև հրացանի