Այս էջը հաստատված է

սարից այն կողմը քրդերի չադրաներում ի՛նչ էլ որ պաաահի, իսկույն իմանում եմ։

— Ոսկի ճնճղուկ ունիմ, ինձ խաբար է բերում։ Ձեր գեղը այս խաբարը չիմացած, ես արդեն ամեն բանից տեղյակ էի։ Էգուց կամ մեկել օր ինձ տեղեկություն կբերեն, թե որտեղ են ձեր նժույգները, եթե ռուսի մեջ չանցնին։ Տղե՛րք, Հաց բերեք խնամիներուն։

Մինչ տղերքը պատրաստվում էին սեղանը սարքելու, Մելոն լուրը տեղ հասցրեց։ Միրզան որ լսեց, երկյուղից շրթունքները ճաքեցան. նա գժվում էր մտածելով։ Մելոն ուրախ էր և նախանձում էր իրենց բարերար փոքրահասակ, կույր ու վտիտ Եղիկի վրա։ Ողջ գյուղը նրա արկածներն էր խոսում. ամեն բերան նրան էր գովում, ամեն տեղ հետաքրքրվում էին այդ հարցով, որ հանդգնել էր քրդերին գնգակահար անել, կթան ոչխարները հափշտակել, հայերին բաժանել, կապված ախոռներից բխոված քյոհլաններ փախցնել, յուր անունով սարսափ գցել։ Մելոն խո դեռ շատ բան էլ էր լսել, նա գիտեր եղիկի հովիվ ժամանակ պատահած արկածները, կրած զրկանքները։

Ի

― Եղի՛կ տխպեր, ինձ էլ հետդ տանես, ես զզվել եմ, էլ չեմ ուզում տանը նստել,― ասաց Մելոն իրիկվա հացից հետո, երբ առանձնացած նստած էին։ Եղիկն էլ նույն պահուն մտածում էր յուր մենակության մասին և չէր իմանում ինչպես ճար գտնել։ Մելոյի խոսքերը նրա մեջ նոր մտքեր ծնեցին, բայց նա կասկածում էր պատանու վրա, որը դեռ տասնութ տարեկան էր։ Նա շվարած մնաց, չէր իմանում ինչ պատասխանել։

― Մի՛ վախենալ, Մելոն վախկոտ չէ, երեխա չէ, այսպես ապրելը չապրելուց ավելի վատ է ինձ համար։

Եղիկը՝ խորասուզված, կարծես բոլորովին չլսեց այս վերջին խոսքերը, Մելոն՝ աչքերը հառած նրա երեսին, պատասխանի էին սպասում։