Այս էջը հաստատված է

տարավ։ Այս նրանց խրատ, ուրիշ անգամ մեր սահմանը չգան ու մեր ժողովրդին վնաս չհասցնեն։

— Աղա ջան, բեգը մեղք չունի, այդ անօրեն Սլոն էր ձեր ոչխարները բերողը։

— Դու խաբարը տար, թող Սլոյին ու Մլոյին խելքի բերեն, մեր ապրանքին չմոտենան։ Դե՜հ, բարի ճանապարհ։

Երբ նրանք ուրախ-ուրախ մոտենում էին սահմանին, հանկարծ նկատեցին ձիավորների մի մեծ խումբ, որոնք շտապում էին իրենց հասնելու։ Եղիկը անտարբեր սկսեց ավելի դանդաղ շարժվել, ոչխարն արածեցնելով բարձրացնել։ Քրդերը մոտեցան, այնպես որ գնդակ կարելի էր հասցնել։

— Ժամանակն է,— ասաց Գրիգորը,— դառնանք։

— Սպասիր, թող էլ մոտենան։

Քրդերը պատրաստության մեջ էին և զարմացած էին մնացել, որ չորս հոգին քառասուն ձիավորին մարդատեղ չէին դնում։ Վերջապես ավելի երկյուղից, քան թե մի ուրիշ բանի դրդված, նրանք գոռացին.

— Այդ ո՞ւր եք տանում Փրդո բեգի կթանը, տմարդինե՜ր, անզեն հովիվին ինչի՞ սպանեցիք։

— Սուտ եք ասում,— գոռաց Եղիկը,– ահա Փրդո բեգի եղբոր թվանքը, որն ավար առա։

Մինչ այս՝ մի գնդակ հասցրին քրդերը, Եղիկը ձին մեղա առաջ քշելով՝ ինքը ետ դարձավ ձիու վրա և մի գնդակ ուղղեր քրդի ձիավորների առաջնորդին, որը իսկույն գլորվեց։ Գրիգորը չուզեց ետ մնալ և մի գնդակ էլ նա հասցրեց, որ տապալեց մի երկրորդին։ Քրդերը քսան-երեսուն գնդակ իրար ետևի արձակեցին, բայց բոլորը զուր անցան։ Մինչ այս՝ Եղիկը ոչխարը շվիով առաջ էր քշում, ինքն էլ թիկունքը ձիու կողմը, երեսը քրդերին դարձրած, կամաց-կամաց առաջ էր գնում։ Մինչ քրդերի երկրորդ անգամ շեշխանաները լցնելը, չորս ընկերները նորից կրակեցին, և երեք մարդ նորից գլորվեցինք Քրդերը պատասխանեցին, բայց միայն Մոսոյի ձիու գլուխը կերան, իսկ մնացյալները ազատ ձեռքները տարան լագզու փշտովներին։ Թվանքները նորից լցնել չէր կարելի, պետք էր մի քանի րոպե սպասել։ Քրդերի մեջ վլվլոցն ընկավ, յոթ հո-