և չկարողանալով դիմադրել ընկերներին, Սելամսըզի թուլուժբաջիների խմբապետության պաշտոնը հանձներ Լալ-Մարգարին, յուր ամենահպատակ ընկերոջը։ Խմբապետից դժգոհ թուլումբաջիները կարծեցին, որ այժմ հնարավոր կլիներ հաշտվել Կարճ֊Նազարի հետ, բայց Լալ-Մարգարը առանց Կաղ-Մքոյի խորհրդի քայլ անգամ չէր առնում, այնպես որ անկողնից հրամաններ էր արձակում հիվանդ էքս-խմբապետը՝ հրդեհների ժամանակ աղետների առաջն առնելու համար։ Այնպես որ այդ ժամանակները միայն անունով, չորս ջրհանով ու գործիքներով գոյությունը պահպանում էր Սելամսըզի խումբը, անդամներից ո՛րը մտել էր մոտակա ուրիշ խմբեր, ո՛րը ետ էր քաշվել, ո՛րն էլ սպասում էր, որ իրենց անփոխարինելի առաջնորդը առողջանա, որպեսզի կրկին ձեռք զարկեն գործին։
Այնինչ Կարճ-Նազարը տիրապետում էր թաղերին, գնդակի նման հասնում էր ամեն կողմ, առանց դժվարությունների հանգցնում էր հրդեհված տներր, օգնում էր թշվառներին ե դեպի իրեն գրավում ժողովրդի սիրտը։ «Տիեզերք»-ում, ուրիշ լրագիրներում ամեն մարդ կարդում էր նրա և նրա թուլումբաջիների քաջասրտության և արիաջանության նկարագրությունր։ Ամեն մարդ ակամա խոնարհվում էր նրա հաստատակամության առաջ, և ամենքը հիանում էին նրա արիաջանությամբ։ Կ․ Պոլսի ամեն շրջանում, ամեն թուլումբաջիների օջախում նսեմացավ Կաղ-Մքոյի անունը, որը մի ժամանակ ամեն տեղ խոսակցության հերոս էր հանդիսացել և համարյա թե սկսեցին նրա գոյությունն անգամ մոռանալ։
Մի օր Կաղ-Մքոն, դեռ նոր կազդուրված, լրագիրներում կարդաց հետևյալ լուրը. «Ինչպես լսում ենք, «Տիեզերք» լրագրի մեծանուն խմբագիրը, որի հերոսական արարքների մանրակրկիտ պատմությունը հանրածանոթ է Կ. Պոլսի բոլոր ընթերցող դասին, վերջերս մեկ նոր հասարակական ձեռնարկությամբ անմահացրել է իր անունն անօրինակելի անշահասիրությամբ։ Պարոնը Բաղլար-Բաշի ունեցած մեծ այգին և մեջը գտնված երկհարկանի ահագին տունը նվիրել է հօգուտ