Այս էջը հաստատված է

Օ՜հ, օ՜հ, օ՜հ, կաշառակուլ խմբագիրներ, կույր առաջնորդներ, փառաբանեցե՛ք, հռչակեցե՛ք, կուրացրե՛ք ամբոխը,— ասաց մռնչելով Կաղ֊Մքոն, նստեց ու բացեց «Ֆար դը Բոսֆոր»֊ը։ Աչքը այս ու այն կողմ թարթելուց հետո միևնույն լուրը կարդաց, ավելի ընդարձակ։ Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել։ Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՛ւմ կանչել։ Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում։ Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծաոային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան։

Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը։ Կաղ֊Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՛չ եկող կար, ո՛չ էլ դուռը բախող։ Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը։

Կաղ֊ Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դա֊ վաճան ընկերներին։ Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ֊Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների ա֊ նունների դիմաց գրվածները. «չեմ կարող գալ», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն… Կաղ֊Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը։

— Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է,– ասաց Լալ֊Մարդարը,— կարող ենք ժողովը բաց անել։ — Չորս հոգով ի՜նչ ժողով եք բաց անելու,— ասաց Մանուկը,— հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան֊երեսուն հոգի գան։ ինչի՞ է նման չորս հոգով ժողովը, լսողները ի՜նչ կասեն, այնպես գործ բռնենք, որ նշանակություն ունենա և չասեն՝ ինչ որ մտածել են այն Էլ վճռել են։ — Ո՛չ, Մանո՛ւկ, ո՛չ, չարժե այդ մարդիկը ժողովի հրավիրել: