Այս էջը հաստատված է

սղան՝ ամուսնության դաշինքի աղոթքը կարդում և կնքում է քյաբինի թղթերը։ Հենց նույն գիշերը Քադիջեն մտնում է Քերիմ–խանի կանանոցը և հագուրդ է տալիս նրա կրքերին։ Մեծ բախտի, հարստության, կերուխումի, հագուստի, կապուստի, զարդարանքի է հասնում, բայց ափսոս որ մի ամիս չանցած թե հղիանում և թե՛ գոդով վարակվում է Քադիջեն, այն էլ ամենախիստ բորբոքումով։

Մի֊երկու ամսի ընթացքում Քերիմ-խանը աղքատ դրացիներից տասնչորս աղջիկ էր սղա արել և կանանոցը լցրել, այնպես որ Քադիջեի բորբոքումները նրան այնքան էլ չէր հետաքրքրում։ Թշվառ Քադիջեն այս սոսկալի վերքերից ոչ միայն վշտահեղձ էր եղել, այլ ամոթից նույնիսկ հարազատներին չէր համարձակվել հայտնելու իր ցավը, որը օրեցօր տարածվում էր ամբողջ մարմնի վրա։ Ոսկի, մարգարիտ ու գոհար զարդերի հետ Քադիջեն մսի վրա կրում էր ալ ու կարմիր վերքեր, որոնց ծայրերին շողակի նման փայլում էին մահրակալած խոցերը։ Ճշմարիտ է, Քերիմ-խանը հագցրել էր Քադիջեին ընտիր քաթանի շապիկներ, բայց այդ բոլորն ամեն օր վերքերից ապականվում էին, թոռոմ ացնելով նրա չքնաղ մարմինը։

Վերջապես սադրազամի խնդիրներից դրդված Նասր-էդ-Դին շահը Քերիմ-խանին Թեհրան կանչեց, որպեսզի կողոպտի։ Սափրիչի որդին պարտավորված բոլոր հարճերին ապահարզան տվեց, վճարեց քյաբինները, իրենց ծնողների տունը դարձրեց՝ խոստանալով ողջ վերադարձին նրանց կրկին իր տունը տանել. ապա մեկնեց դեպի մայրաքաղաք, որ եթե այնտեղ կյանքը կարճեն, տանը նստած հարճերը հորն ու եղբայրներին նեղություն չպատճառեն, ժառանգությունից քառորդ բաժին չպահանջեն։

Աղքատ ծնողների համար վայնասուն էր այդ օրը, երբ աղջիկները իրենց կապոցները ղալամների շալակը տված, մի֊մի քսակ դրամով տուն վերադարձան։ Բայց ի՞նչ կարող էին անել, իսլամի կարգն էր, օրինական բոլոր ձևականությունները կատարված և քյաբինների մեջ նշանակված ապահարզանի