Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/10

Այս էջը հաստատված է

Պտտցնելով քայլերս անդերու կորդ ու խոպան հողերուն վրա,կարծես կլսեմ գետնի տրտունջը, հողը ինձ կխոսի բարիքների մասին, զորս իր արվանդ ծոցը կպահե: Թող շնորհյուս վանքը ծաղկյալ օրեր տեսնի, որովհետև ափ մը հող անմծակ պիտի չմնա Արտակի տևսչության օրով:

Խորհելով այսպես՝ գավազանովս կխցեմ բավական խոշոր սև ծակեր, որոնք գետնին մակերես, մաղված հողերու փոքր կույտի մը քով սև աշքերու կնմանին: Խլուրդները բացած ըլլալու են, իրեց մասին խոսված է մեզի դպրոցական օրերուն. տարօրինակ կենդանիներ են, ինքնատիպ ու կարճատես. մեր մանկության ընկերներեն մեկուն պատվանունն էր խլուրդը: Հողին տակ անհամար փակուղիներ կբանա ու, ի վերջո, մշակությանց արմատները կփչացնեն. քիչ մը մեզի կնմանին իրենց գույնովն ու գործունեությամբ, մենք ալ անոնց պես՝ ընկերության առաջ բերած արդյունքով կապռինք ու կսիրենք գաղտագողի գործել:

Երբեմն ասանկ հիմար բաներ ըսելու սովոր եմ, ի վերջո մերժելու այդ տարօրինակ հղացումները: Հոգ չէ, երբ մինակ եմ, կրնամ ասանկ անհամար ճշմարտություններ որոճալ, բայց երբ շրջանակը պաշտոնական դառնա, խնդիրը կտարբերի, և դուն, Արտակ, բնավ հիմար պիտի չըլաս աշխարհականներու մեջ, նույնիսկ կատակի համար, ըսելու անպատվող բան մը դասակարգիդ համար:

Մինչ գավազանս կգործե գետնի այդ բացվածքներուն մոտ, խիղճս ալ վրդովիլ կսկսի՝. թերևս կենդանիները կմեռնին հողին տակ: Գավազանիս հետ վեր կառնեմ գլուխս ալ: Տեսարանները նոր են ինձ համար, այս դաշտավայրը հենած է համրորեն կորնթարդող բլրակներու. անոնցմե միուն քղանցքին վրա կերևի վանքին մեծամարմին մութ զանգվածը, որուն շրջապատ պարսպին մեջեն կկանգնի ժամուն գմբեթը, կանաչ մամուռի բիծերով՝ հնամենի, կարմիր որմերու վրա՝ որոնց մեջ նեղ պատուհաներ աղեղնաձև հանքերու տակ կապաստանին, ու մանավանդ գեղեցիկ է զանգակատուները՝ իր ցած և նուրբ սյուներու կամարներուն վրա հեծած:

Ի՞նչ ոճ է այս, փակեղի նմանող այդ գմբեթները որու՞ ձեռքով շինված են:

Լա՜վ հիմնված է այս վանքը.Նույնիսկ գեղեցիկ է՝ պիտի ըսեմ: Կըսեն թե Հայաստանի մյուս վնքերը հաճախ միօրինակ տեսք մը ունին, իրենց գորշ զանգվածը անփառունակ երևույթ մը կուտա անոնց:

Վանքին, իր առաջ փռվող տերևաթափ պարտեզներու ու շիրմաստանին ետև բլուրները լերկ են հիմա. վիպագիր մը զանոնք կրնա նմանեցնել սպասավոր ու ծունր դրած ուղտերու: Կնայիմ այդ դեղնամույն,