Բայց խորհուրդ մը նորեն լուրավորեց քահանային միտքը, պժգալի խորհուրդ մը:
ԵԹԵ հարյուրավորներ կողոպտած էին եկեղեցին, զայն ավերած, պղժաժ ու անպատիժ էին մնացած, ի՞նչ պիտի պատահեր իրեն, եթե ինքն ալ արծաթե շրջանակը վերցներ իր տեղեն:
Իբրև անբնական մտածում մը՝ պահ մը կանգ առավ ասոր վրա տեր Բարթող, բայց տրամաբանությունը չկասեցավ գործել իր մեջ: Հետո, որու՞ն համար պիտի վերցնել այդ ավելորդ ու անօգուտ զարդը կամարեն, չէ՞ որ հայրուրավորներ պիտի փրկեր ստույգ մահեն, ու մուրացիկները քանի մը օր հանգիստ պիտի մնային:
Աստված ալ կուզեր, խորհեցավ, որ իր արարծներն անոթութենե կորսվեին:
Այս գյուտը գոհունակությունով լեցուց կրոնականին հոգին: Հաջորդ օրերուն քանի մը անգամներ եկեղեցիին մեջ՛ երկար դեգերեցավ ու դեպի կամարը բարձրանալու միջոցները փնտրեց: Կամարը բարձր էր, հոն հասնելու համար կար կենդրոնի ջահին ողորկ, հաստ երկաթը, որ կամարի տիտան գերանեն կախված էր: Երկաթին վարի ծայրը կարճ շղթա մը սուր կարթի նման կեռով մը կվերջանար: Քահանան մագլցելու մեջ ճարտար էր, ու դեպի կամար երկարող երկաթն ալ՝ ամուր, հաստ: Կմնար մինչև երկաթը բարձրանալու եռոտանի սանդուխը գտնել: Հանկարծական խղճի խիթ մը կանցներ քահանայեն բնազդորեն իր այդ զննույթններու պահուն, բայց փաստ մը իրեն ուժ կուտար:
— Աստված կրհա՞ր պատիժել զինքը, երբ պիտի ըներ այդ վերջին կողոպուտն իր ոգևորող հոտին համար և հետո՝ իրիմե առաջ մեկը չէր պատժված…
Այս այցելություններեն վերջ, երբ կրոնավորք տուն կդառնար, զվարթ, անհոգ ու հուսալից կերևար:
— Տերտեր, բարի լո՞ւր մը ունիս, խեր ըլլա, — կժպտեմ երեցկինը՝ քահանային կոնակը ծեծելով,
— Ոչինչ կա, երցկին, ոչինչ, Եփրոս, սպասենք քանի մ՝օր ալ, թերևս բան մը կըլյա,
— Ի՞նչ պիտի ըլլա մեր վիճակը, աման, — կդժգոհեր միջահասակ, կլոր դեմքով կինը, — ալ տերման չունինք, քանի մը դրամ ըլլար, ու մգլոտ հաց մը կարենայինք ուսել:
Եփրոնս այս հանգերգն ամեն օր կկրկնել, ու քահանան լուռ համակերպությունով ոչինչ կպատասխաներ բայց ասոր հոգիին մեջ խորունկ