— Ու՞ր, տեր Բարթող, – ճչաց շվարած կինը։
— Ու՜ր․ չես լսեր, կկանչեն զիս, երեցկին, կկանչեն, շատ հոգեվարք կա, երթամ կարդամ, բեր Մաշտոցս, բեր, շառ ըր …
— Խելքի՞դ եկավ, մարդ աստծո, աս օդին դուրս կելլվի՞․տեղդ նստե՝, տերտեր, տեղդ։
Քահանա բակին մեջ տիրող ցուրտեն ցնցվեցան մինչև ոսկորներուն․ ծուծը ուզարմացավ ինքն իսկ, թե ինչո՞ւ մեկնիլ կուզեր։
Մոտեցավ երցկինին, որ թոնիրին մեջ աթարի սկավառակները կնետեր, շաղված ափ մը ալյուրեն քանի մը լավաշ թխելու համար։ Թանձր ծուխը մը բակը կլցներ ու շնչառությունը կդժվարացներ։
— Երեցկի՜ն,— հանկարծ լռությունը խզեց քահանան,— երեցկի՛ն՝, ինձի նայե։
— Հարամե,տեր հայր։
— Բան մը ըսեմ քեզի, լավ խորհե ու պատասխան տուր, կիմանա՞ս։
— Ըսե, ջանս,– փաղաքշեց էգը։
Քահանան մտախորհության մեջ ինկավ երկվայրկյան մը ու նստավ թոնիրին եզերքը։
— Ըսե, տեր հայր, կլսեմ։
Բակին մեջ մութ էր, ու զիրար հազիվ կնշմարեին ամուսինները՝ երբեմնակի թոնիրեն ցայտող կապույտ ծխացող բոցերեն։
Քահանան ասկե խորախուսվեցավ։
— Երբ մարդ մը հացի կարոտ ըլլա, ի՞նչ պետք է ընել,— հարցրուց տեր Բարթող։
Պետք է ոգնել, — զարմացումով ըսավ կինը։
— Աղեկ, պետք է օնել, բայց եթե մարդ չի կրնար օգնել, եթե ինքն ալ կարոտ է։
— Չոգներ,— խնդաց կինը,— անանկ չէ՞։
— Այո, չօգներ։ Բայց եթե անոթիները շատ ըլլան, ու մահամերձներ գտնվի՞ն։
— Կրցածը կընե ամեն մարդ, մնացածը աստծո գործն է, տերտեր։
— Երեցկին, մարդ կա, մարդ ալ կա․ երբ անձ մը ուրիշները խնամելու, շատերուն վրա հսկելու պաշտոն ունի։
— Է՜,— հորանջեց երեցկինը ձաձրույթով,— կատակի ատեն չէ, տերտեր, հացին ատենը կանցնի։
Թոնիրին մեջ աթարները կրակ կտրած էին, ու թոնիրին եզերքներն անոսր ծիրանագույն մը կերերար։ Կինը լավաշներուն խմորը երկարեց, լայնացուց փայտե բոլորշի սեղանի վրա ողորկ փայտով։