Քահանան շարունակեց խոսիլ, ցուրտեն կդողար, ու իր հուզումն ատով կծածկվեր:
—Կտսեմ որ, եթե շատերն անե մը կախում ունենան, ու անիկա չկրնար բան մը մնել:
—Մեր հոգին աստվ՞ած է, որ կարենա ամենուն հասնիլ, ի՞նչ բաներ կըսես, տեր հայր:
—Տեր բարթող շնչեց. զգաց, որ կթեթևանար իր երևակայած պատասխանատվության ծանրութենեն ու խրախուսվեցավ:
—Ըսե, հոգիս, երեցկին,- կրկին ձայնեց քահանան պաղատանքով,- ես պետք եղածն ըրի՞ իմ ժողովրդիս համար:
—Ալ ի՞նչ կրնաս ընել, տերտեր, ալ ի՞նչ ընես դուն, ամենքս ալ մեկ մանգաղով զարնված ենք, ձեռքեդ ի՞նչ կուգա:
—Բայց, երեցկին, կրնամ տակավին բան մը ընել հոտիս փրկության համար:
—Ի՞նչ բան, — հետաքրքրվեցավ կինը:
— Քեզ չի հետաքրքրեր, բայց շատ օգտակար կրնա ըլլալ սովածներուն համար, վերջապես ամենուս համար: Աստծո պաշտոնյա մը պետք չէ՞ ի գործ դնե ինչ որ կրնա...
—Այո, բայց ի՞նչ կրնաս ընել դուն, տեր հայր, հերիք դատեցար, հերիք չարչրկեցար, գոնե հարկդ գիտնային:
—Հոգ չէ. Հիսուսն ալ խաչեցին, բայց ան ք՞իչ բարիք ըրավ իր թշնամիներուն:
Երեցկինը լավաշներուն խմորները ծակտկեց ցուցամատով ու զանոնք փակցուց թոնիրին մեջի շրթունքներուն: Վեր կանգնեցավ հետո, մոտեցավ քահանային ու ըսավ մտերմորեն.
—Տերտեր, տերտ մը ունիս, ըսե, ի՞նչ է, ջանս, հետո՝ նիհար ալ կտեսնամ քեզի, վա՜խ, վա՜խ:
—Ազգին խեղճությունը քի՞չ տերտ է, երեցկին:
—Աման, բան մը, որ մեր ամենուն գլուխն ալ է:
—Այո, բայց ես միջոց մը ունիմ դժբախտությունը թեթևացնելու, պե՞տք է, որ անկե ետ կենամ: Անանկ գործ մը, որ հարյուրներու օճախը կվառե ու ստամոքսները կլցնե: Ըսե, երեցկին, պե՞տք է ետ կենամ:
Քահանան այս խոսքերեն վերջ կանգնեցավ ու բակը չափել սկսավ և գոչեց սրտնեղած.
—Ըսե, կնիկ, ի՞նչ կպապանձիս, ըսե, ամեն միջոց պետք չէ՞ գործադրեմ իմիններուս համար, որոնք կմեռնեին ձյունին տակ:
—Այո՛, այո՛, տեր Բարթող, — միջամտեց կինը, — ըրե ուղածղ.