Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/106

Այս էջը հաստատված է

ազատ ես, ինչու՞ կսրտնեղիս, դուն ցավ մը ունիս նորեն, մարդ աստծո,— ու երեցկինը փոքրիկ լամբարը վառեց:

Տեր Բարթողի շեկ մորուսը կերերար տենդով,ու աչքերեն տաքություն ու կատաղություն կկաթեր: Մարդն օրերե ի վեր տված որոշումին հետ հիմա կրկին կպայքարեն:

Պիտի գողնար վերջապես,կամարին վրա բարձրանալով, Հիսուսին նկարին արծաթ շրաջանակը: Ձայն հալեցնելով պիտի ծախեր և դրամը պիտի բաժներ աղքատներուն: եփված խմորի քածխած բույր մը լեցուց բակը:

—Տաք-տաք լավաշ մը կեր, տերտեր,շատաղեկ եփեցան:

—Ախորժակ չունիմ,— մեղմիվ ձայնեց քահանան,— երեցկին, ախորժակ չունիմ: Դուրսը անոթի մեռնող կա, մեռնող:

Տեր Բարթողն անշշուկ սենյակ բարձրացավ: Գիշերն ամբողջ հսկեց ան,մինչ իր կինը կմշար: Աչքերը լայն բացած, ջերմի մը կրակներովը մարմինը ողողուն, քահանան կսպասեր լույսի առաջին սպիտակուտյան՝ մեկնելու համար եկեղեցի:

Այս անհատնում սպասումը քահանան ետին սրտնեղության կմատներ:

Ան ամբողջ կյանքը մը ապրեցավ այդ գիշեր, սոսկումի,որոշումներու,նախապես տպավորված պատկերներուն մեջ տատանեցավ ժամերով:

Երբեմն աչքերը գոց,կծկված,երևակայությունով կմեկներ կանուխ, առտուն,իր պատրաստած սանդուխը ուսին,ամայի փողոցներեն, ձյուներուն միջեն գինովի մը իյնալով–բարձրանալով։ Եկեղեցիեն ներս կմտնար, կտեղավորեր սանդուխը ու վեր կսողոսկեր ու կամարին հաստ գերանին վրա էր․սխալ շարժում մը գահավեժ կընե զինք։ Ահաբեկ կբանար աչքերը քրտինքի ուղխի մը մեջ, ջերմի հոսանքով մը վեր կոստնուր, կնայեր մութին մեջ, կանիծեր այդ դժնե որոշումն իր մեջարթնացնողը: Կրկին մրափանքի մեջ կիյնար։ Այն տատեն նորեն աղեխարշ ձայներ ականջներուն մոտ կբզզային,կարծես մայրեր կաղերսեին․

— Տեր բարթող,տե՜ր բարթող,մեր մատղաշ մանուկները հոգի կքաղեն, հասիր, մեր ցամաքած ծիծերուն մեջ կաթ չմնաց,կուրծքերիս տախտակի պես հարթեցավ, հասի՜ր, հասի՜ր․․․

Հետո սուլումներ, հետո հայհուչներ,ավելի բիրտ ոռնումներ, կմախներ՝ խնացող չար դեմքով, կոծեր, ավերակներ, անոնց վրա պառավ կիներ՝ թևերնին քահանայի ցցած սպառնական։ Կրկին դիակներ փոսերու մեջ՝ ցուցամատերնին քահանային վրա ուղղված։

Քահանան աղոթք մը իսկչկրցավ արտասանել, համրիչն անգամ լքեցմատներն այնքան խոնջած էին և մահամերձի նման անկարող կզգար մատները շարժելու։