Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/114

Այս էջը հաստատված է

Հարսը էշզիային կուրծքին, փորին վրա կխաղցներ խանչարն, ու արյունը կվազեր տախտակամածի վրա անձրևի հորդությունով:

Քյուրտն հազիվ բարձրացուցած վեցհարվածն հարսին կուրցքին, դիտապաստ ինկավ արյունի լճակի մը վրա:

Oճախը մարած էր, ու սենյակը՝ խավար:

Հովն ամեհի, անհուն եղերերգ մը կարձակեր սարսվող հյուղին շուրջ:

Արշալույսին կովերն երկարաձիգ բառաչեցին, ու այծերու բոժոժները գյուղն աղմկեցին:

Համբոյի դուռը գոց մնաց:

Ճամփորդներ պատգարակի մը վրան բերին Պետոյի անշունչ մարմինը դաշունահար:

Ամբոխ մը հյուղին դուռը խորտակեց ու սարսափով, խելահեղ տեսան պառավ Բրաբն անշունչ, Համբոն հոգեվարքի հոնդյուններուն մեջ և կատաղի, արյունաներկ, հերարձակ կին մը նստած դիակնացած էշզիային մոտ՝ խանչարը սեղմած ափին մեջ:

Այդ կինը Գոհարն էր...

ԿԱՂԸՆՏԻՆ ԶՈՀԸ

— Ըսե, Տերա պապիկ, ասիկա կյա՜նք է, շունն ալ կրնա տոկալ սա չարչարանքին. իմ մարդս ե՜րբ կուգա. ղարիպ դուրպեթն է ինկեր, հոն ի՜նչ կընե, ո՜վ գիտե: Գիտե՜ս դարման մը, Տերա պապիկ: Դուն ալ գրե Արոթին, գրե ըսե՝ լաճն մեծեցեր, ես ալ հատեր եմ, հերիք չէ՜ որքան պանդուխտ ապրեցավ, ինք ալ մեղք է:- Պետոյին հարսը՝ Զարման, վերջին բառերուն հետո փղձկեցավ:

- Հարս, Զարման, կուլաս, չէ՜, հանդատե, բուսուլա մը ալ և կգրեմ: Աստծո զորությունը մեծ է, աղոթե, պահքիդ ու ծոմիդ հոգ տար: Նոր տարին ալ հասավ, ի՜նչ մնաց. գիշերը վաղ նայե, որ աղբյուր լվացվելու երթաս ուլավ, շատ լավ լոգնաս, բախտդ կժպտի անպատճառ:

Ծերուկ, կքված քահանան, կազդութող բաներ մ ալ ըսավ Զարմանին, շոյեց անոր գլուխը: Հարսն համբուրեց ջերմագին ծերունիին աջը խոշոր ու դողդոջուն:

Քահանան հեռացավ:

Զարման շաբաթ իրիկուն Եկյալքին կծու խունկն անգամ մ՝ ալ շնչեց բոլոր կուրծքովը, ծնրագրեց գավիթին քարերուն վրա, համբուրեց գետինին փսյաթը փոշոտ ու հեռացավ թեթևցած, լեցված տկար հուսով մը: