Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/115

Այս էջը հաստատված է

Խոստովանած մեղքերեն կիսով թևթևցած, հիմա ապաշխարելու օրեր ուներ իր առջև, ծոմ պիտի պահեր հաղորդության վայելքին արժանանալու համար: Կուգային հանդիսավոր օրերն, և Զարման կպատրաստվեր ավելի ինքնազրկման հաճույքին: Մեջքի շալին մեջ զետեղեց կեսրայրին դարակեն գողցած նամակը, զգույշ քալևց դեպի տուն տանող զառիվայրեն կիսովեն անհայտ ձյունին տակ: Գյուղը ձյունի սպիտակ օտոցներուն մեջ սուզված, թաղված, խեղդված, կյանքը փուխարիկնելրու ծուխովը կզգացներ: Խայթող ցուրտ մը կլեցներ ամայի գյուղի անջրպետը ու կսկծալի մռմռուքով կողողեր Զարմանի դեմքը: Ձյունը նորեն կսկսեր մաղվիլ: Զարման,հակառակ իր սովորության, չաճապարեց, դիտեց ուշով բոլոր ծառերը. ինչքան ողորմելի էին գետեզրի ուռիները տերևաթափ, մերկ, ուրուային ու ձյունով ժանեկավորված: Բարձրաբերձ կաղամախները պատանքված հսկաներ էին, անոնց տեսքն այնքան սարսռալի էր. Զարման ցնցվեցավ: Ան կփընտրեր, կոբոներ բան մը ու վարանումե մը վերջ մոտեցավ ընկուզենիի մը, անհրապույր, ձյունին սպիտակության տակ ծածկված էր ամառվան հսկան: Զարման համբույր մը տվավ անոր բունին ու հին, քաղցր օրի մը երազովը միտքը որոճաց: Առաջին անգամ հոն հանդիպեր էր Արութին և դեռ անգամ մ ալ կարծես ծոծրակին շուրջ զգաց գալարվիլը հուժկու ձեռքերու, և ուժեղ համբույրի մը պատրանքը սթափեցուց հարսը: Քալեց արահետեն ծածկված ձյունին տակ, անփույթ մխրճվելով մինչև իր ծունկերը կակուղ օթոցին մեջ: Մտավ գոմը, կենդանական արտաշնչությունով ու թրիքով ջերմացած մթնլորտ մը հեշտագին Հարսին սառ դեմքը կփայփայեր: Կովերուն ու ոչխարներուն տվավ առատ խոտ, փայփայեց իրենց մաքիներու կակուղ բուրդը ու կիցե հարվածներով հեռացուց քյուրտ Սուլեյմանի ոչխարները՝ մոմռայով.

-Ի՜նչ օրենք, ի՜նչ իրավունք՝ քյուրտին ոչխարն ալ ողջ ձմեռը վեց ամիս հայը պիտի խնամե և սատկածին տեղն ալ իրենը տա:

Ջարման հանկարծ գութով լեցվեցավ ու շոյեց քանի մը քյուրտ ոչխարներու գլուխն ալ: -Ի՜նչ է հանցանքը անասունին, ի՜նչ ընե ոչխարը, եթե տերն է անիրավը,- գոմեն դեպի բակը հասնող սանդուղքեն ելավ:

Տակավին ցուրտը կխայթեր իր թուշը:

-Լավ աղոթեմ, - կկրկներ, - պահքիս ու ծոմիս ավելի հոգ տանիմ. է՜հ, տերը ողորմած է ինչ գիտնամ, որ տեր զիս մեղքերուս համար չի պատժեր, և կաղանդի գիշերը կանուխ աղբյուրն առաջին լվացվողը ես ըլլամ, - ու Զարման կաշխատեր հաջորդ օրերուն սովորականեն ավելի եռանդուն:

Հայաստանի գյուղ մը հանդիսությունով կտոնե նոր տարին: Օրնի