Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/119

Այս էջը հաստատված է

անհամաչափ ու խորթացող շնչառություններն հառաչներու նման ավելի խորունկ կըլլային:

—Էհ, թերևս ալ լավ կյանք մը կանցնե Արութ,—խորհեցավ Զարման զզվանքով:—Ստամպոլ հազար գլխով աժտահարներու տեղ է. հոս, ափ մը գյուղին մեջ, աղջիկները երիտասարդներու խելքը կդողնան, ո՜ւր մնաց հոն: Արութ, թերևս, հիմա այդ հրեշներեն մեկու գիրկն էր, աննման սենյակի մը մեջ:

Ու հարսին գեղջուկ գանկը կջանար երևակայել իրեն անծանոթ սենյակ մը,որուն բոլոր մանրամասությունները կուզեր կազմել, ճոխացնել: Ինքը լսած էր Ստամպոլի քածերուն պատմությունը.

Զարման կատաղորեն շարժեց փայտը՝ որով օճախը կհրահրեր, թուլցան իր թևերը, նորեն ինկան. չէ, չէ, հազար անգամ ոչ, Արութն իրն էր, իրմե զատ ոչ մեկը կըրնար սիրել ու համբուրել: Զարման ճամբաներու հեռավորությունը, ծովերը երևակայեց. ինչ էր ծով մը, ջուրի օրվա մը, անանկ ըսեր էին, ջանաց բաբոռի մը պատկերը գծել մտովի,ու անհաջող եղավ. ինցպե՞ս կքալեին նավերը ջուրին վրայեն: Հետո ինքն իրեն վազող կառքի մը վրա խորհեցավ առանց ձիու, ամուսինն էր գրած, երանի աչքերուն. արդյոք ինչե՞ր տեսած էր, ի՜նչ հրաշալիքներ, ի՜նչ շենքեր, ի՜նչ մարդիկ ու ի՜նչ ձևով հագված: Ասոնք բոլորը չկազմված՝ ավրված, տարորինակ, անորոշ ստվերներուն պես հազիվ կանցնեին Զարմանի մտքեն: Արութ ամենն ալ տեսած է,հարկավ, երբ գար, պիտի պատմեր. ու Զարման հպարտությամբ հառաչեց՝ սփոփված պահ մը. իր ամուսինը գյուղին րեսն ալ կրնար ըլլալ, հարկավ դրամ ալ պահած ուներ:

Սենյակը մեռած կթվեր քանի մը վայրկյան: Զարման հանկարծ ցնցվեցավ, հովի մը ոռնուք սթափեցուց զինքը, վեր առավ գլուխն ու ժպիտով չորս կողմն դիտեց: Կոճղն օճախին մեջ կճարճատեր:

—Ա՜խ, անուշ երազ, քանց մեղրն անուշ, — ըսավ Զարման, — Արութին հետն էինք, քով-քով հարսնության առաջին Կաղանդը կանցնեինք, — թաղվեցավ կրկին հին օրերու մեջ: Տասը տարի առաջ անցուցած կյանքեն պահեր երևցան իրեն, խիտ, որոշ ու զվարթ դրվագներով: Պարերգի մը հանկերգը հնչեց իր սրտին մեջ:

Սարերու հովին մեռնիմ,
Իմ յարին պոյին մեռնիմ,
Ես էն օխտն օր չեմ տեսեր,
Տեսնողին աչվին մեռնիմ:

Զարման ընդհուպ դժգոհանք մը զգաց. ուշ կլուսանար: Անասունի ոտքի ձայներ ախոռին մեջ զգալի կըլլային: Կերգեի՞ն, արդյոք, աքլորներ,