Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/123

Այս էջը հաստատված է

—Ընկալ քաղցրությամբ, տեր աստված հզոր, զդառնացողիս... — կհառաչեր կրոնքի մարդը:

—Կանուխ ճամփա ելիր, Արո՛ւթ, աղոթարանը չբացված, մաշեր եմ, ճրագս՝ մարելու մոտ, արագ քալե, թռիր, եկուր, ծոցիդ կարոտն եմ, աչքերս ճամբաներուդ վրա կմաշի, հալեր եմ, մաղ դարձեր... Ուրիշ հարսեր տասը զավակ են բերեր, ես ի՞նչ ունեմ, հատ մը Ղևիկը, Արութ, շու՛տ, շու՛տ,— Զարմանի ձայնը կդողար, կմեղմանար ու վերջին բառերն այլևս հևքի մը կվերածվեին:

— Պահպանիր ամենայնի, տեր Քրիստոս, աչք քո հովանի... — կհևար քահանան. հառաչանք մը ողբագին՝ որմերը սարսռեցուց, ու րոպե մը մահվան լուրը տարածվեցավ:

— Կհասնին, հա՜, ժամում քովն է, վե՜ր կուգա...Վազե, Ղևիկ, վազե հորդ գիրկն ինկիր, լակոտ, վա՜յ, Արութ, պոյո՛ւդ, հոգուդ մատաղ... մատաղ, ղուրպան... թող տվեք... ելլամ, ինչու՞ կբռնեք... թևերս են կապեր... Քակեցեք բոլոր չվանները... քակեցե՛ք, հա... Վայ, մեր դուռն է... Ախ, Արութս, բարո՜վ...

Հարսն անկողնին մեջ ցցվեցավ, թևերը պիրկ, երկարած, կուզեր կանգնիլ, թռչիլ, խոյանալ...

Սարսափի հեծեծուն աղաղակ մը ընդհանուր եղավ, աղեկտուր ու սոսկալի:

Զարման կրկին գլորեցավ բարցին վրա, խոր հառաչներու նման շշուկներ կոկորդեն դուրս կքշեր տաժանքով, խողխողված ոչխարի մը նման, ու կտժգուներ սպիտակ դեմքը շատ սև մազերու շրջանակին մեջ ձմեռ գիշերվա լուսնի մը նման: Վերմակը ծածկված էր հեծկլտացող, թշվառ կուրծքերով:

Քահանան կսաղմոսե ծնրադիր, վերացած ու զույգ չոր մատներով կգոցեր կոպերը հարսին: Պախրցին եղերական ջայլ մը կվառեր ծխնելույզին մեջ: Ախոռի մեջ աքլորները անդադրում կաղաղակեին, կովեր կխորթային... Ու լույսը կճեղքվեր անհուսորոն ձյունին տակ թաղված, կորսված հյուղերուն վրա:

ՏԿԱՐԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1894 թվականի ամառն էր:

Երեք հայեր գյուղե կվերադառնային անհոգ, գոհ ու աշխույժ: Առևտուրը լավ էր եղած: Ու իրենց շրջուն չարչիի ապրանքները փոխանակած էին ցորենի, յուղի, հավկիթի ու ոսպի հետ: Անոնք ընդար