Ձակ խոպան դաշտն մը վրայեն կքալեին: Դաշտն ընդարձակ էր, ամայի ու վերջին հունձքի մը հետքերը տակավին կնշմարվեին հարդի փայլուն գեղինովը,որ կտարածվեր արևեն կիզված ածուներուն մեջ:
—Լ՛ավ էր, Գոգոր, լա՛վ էր աս տարի հունձքը:
—Մենք ալ լավ գործեցինք, Սիմոն, եթե հունձքը լավ չլիներ, ինչպե՞ս էշերը կրնայինք տքացնել:
—Ճի՛շտ է, տղա, ճի՛շտ է, — գոչեց ուժեղ ծիծաղով ամենեն տարեցն՝ Ակոն, ու շարունակեց,—է, աս ձմեռ ալ տղերքը հանգիստ թուլ ապրին, աս քանի տարի կա, որ շենք շնորք ձմեռվան պարեն մը չշտկեցինք:
Ուերեք անձերը նայեցան վստահությունով էշերու, գոչեցին միաշունչ. —Հո՛, հո՛, հո՛,— ու խթեցին երկար չպուխներով էշերուն, քամակները: Էշերն իրենը ընթացքները երագեցուցին՝ ականջնին ցցած զոռալով: Այս համերգը երեք հայերուն ուժ տվավ, ու երեքն ալ ավյունով սկսան երգել.
Ծկուր կապեմ սուրը մոջքիդ,
Ասպար կապեմ քո վզին,
Եվ հայրենյաց սուրբ դրոշակը
Թող ծածանի աջ թևիդ:
Հույս մը լեցուց երեք հայերուն սիրտը: Երեքին ալ կուրծքերը բարձրացան ու շնչեցին դաշտերու առույգ մթնոլորտը: Ակոն կասկածի ակնարկ մը նետեց դաշտին չորս ծայրերն ու գոչեց.
Ճչեցե՛ք, տղաք, ձեր ուզածին պես, մարդ—անասուն չիկա: Աստված ձեր ձայնը կլեսե ու հայուն կողորմի, դաշտին վրա երկինքը մոտիկ է:
Հով մը հեռավոր, ծածուկ ծաթրիններուն, վայրի ռեհաններու շունչը կանցներ ճամբորդներու մոտեն ու կոճուկներուն, վայրի ռեհաններու շունչը կանցներ ճամբորդներու մոտեն ու կոճուկներուն թեզանիքները փեղկերու պես կճոճեր: Մարդիկ կքալեին, ու դաշտն անծայլ կթվեր: Կրկին Գոգոր իր ձայնովը մեներգեց.
Հովեն, սարեն ուստի՛ կուգաս՝ Ազատություն դուն անուշ ձայն, Հովեն, սարեն ուստի՛ կուգաս՝ Իմ հայրենի անուշիկ ձայն:
Կրկին կդանդաղեին էշերն իրենց ընթացքը, ու քայլերն ավելի մեղմ կբացվեին: