Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/126

Այս էջը հաստատված է

լուռ, ջանալով անաղմուկ քայլեր առնել: Հանկարծ Էշերենմին երկարաձիգ խազերով սկսավ զռռալ, ու բլուրները կողկողագին արձագանքումներ ունեցան, ձորը շարժեցավ կարծես, ու քարերը ձայնեցին: Երեք Հայերը միաբերան սուլեցին ու իջան ուժգին իշուն քամակին փայտերով ու մռնչացին զայրագին: - Հա՜, ճիշտ ատենը գտար, ավանակ, շան ծնունդ:

Էշը ետևի ոտներուն վրա կքեցավ ու սկսավ արշավել:

Կաղմնակի թուփեր խշացին, ու հրազենի ձայնը մը ձորը դղրդեց:

Երեք հայերը կանգ առին, ու անոնց աղիքները շարժեցան վերքի սուր խիթով մը:

- Կեցե՛ք, մի շարժվիք, եթե մեռնիլ չեք ուզեր,- գոչեց բիրտ ձայն մը:

Երեքը մեկեն քարացան:

- Քակեցե՛ք էշերուն բեռները,- հրամայեցին չորս հրացանի փողեր՝ ճամփորդներուն վրա շտկած փայլուն, այրունով լեցուն, վայրագ աչքերով անծանոթներ ու ժպտեցան:- Քակեցե՛ք բեռները և տվեք քսակնիդ:

Հայերեն հիմարներու պես կմնային:

-Շո՛ւտ, շո՛ւտ:

-Աման, բալաս,- հազիվ լսելի ըրավ Ակոն,- ձեր, ձեր արևուն...

-Շո՛ւտ, կուզեք մեռնի՞լ,- ու անոնցմե մին դաշույնը փայլեցուց, որ արևեն շողարձակ՝ քարերուն վրա ճերմակ լույս մը նետեց:

-Շո՛ւտ, կկենա՞ք, կյավուրներ, ուրեմն՝ կյանքներիդ կամ մահերնիդ:

Երեք կարավի մարդերը, ծերերու նման հակած՝ բնազդորեն վեց էշերուն մատեցան:

-Աճապարեցե՛ք. երկար տևեց, քակեցե՛ք ապրանքները, է, վատեր, ուրիշ գործերե մեզ ետ գցեցիք, կփռե՛նք հիմա ձեզի, կփռե՛նք, մենք Եուչարի մարդ ենք:

Ու պարկերը, կողովները կարգավ ինկան պզտիկ արահետին մեջ, կարգավ: Էշերը թեթևցած սկսան վազել:

Հետո ավազակներեն մին երեք հայերը խուզարկեց, անոնց քսակները պարպեց ու հեռացավ:

-Դե՛, էշերուն հետևեցեք հիմա,- հրամայեց ձայնը մը:

Երեք հայերը քալեցին, քալեցին, քալեցին անխոս, անմռունչ՝ իբրև գժոխային հրազե մը արթնցած ու կես ժամ հետո հազիվ, երբ ձորեն բարձրացան դեպի սարահարթը, իրենց ետին ձգեցին ակնարկ մը պաղատանքով, վտխով ու վրեժով լեցուն ու մրմնջացին.

- Անօրեննե՜րը…