—Երթանք, փախչինք ասկեց, —ըսավ սրճեփը, — աքաղաղնեը կերգեն, առտու է:
Մեծ ճիգով ամենքն ալ նստան՝ շարժելու անկարող, իբրև թե ճոկաներով ծեծված ըլլայի:
—Երթա՛նք, — մեկնի՛նք, ձայն չկա, անօրենները գացին տուն երթանք, — աստծո սիրուն, — Սրապ ավելցուց: -Երթա՛նք, — երկրորդեց մահամերձ Գաբիկը:
Ու հանկարծ, սմքած, սարսռուն, բորոտ շուներու պես խարխափով, սողալով խավարին մեջ, փնտրեցին էջքի ծակը, ծածակոցը քաշեցին:
—Սրճեփը ցատկեց վար, դրավ սանդուխն ու գոզահար, անդամալույծներու պես իջան երեք աղաները:
Սրճարանին մեջ մութ էր տակավին, գավաթներու բեկորները կփշրվեին անոնց ոտներուն տակ: Չորս մարդերը, ձեռք-ձեռքի անցուցած, դողահար առաջացան ու յուրաքանչյուր քայլի գլորեցան գետին՝ իրենց ոտքերուն կառչող չորս դիակներուն վրա: Չորս անգամ չափեցին արյունոտ գետիններն ու բարձրացան կորսված, խելակորույս, մթագնոտ աչքերով:
Կույրերու պես շողափեցին դուռին տախտակե որմերը, փորձեցին ցատկել փողոց, կրկին արգելք մը իրենց ոտքերուն առջև, իրենց ոտքերը գրկող մը կար հաջորդաբար իրենց հապճեպ ոստումին մեջ ինկան դիակի մը վրան, որ մերկ էր: Սարսափ...
Վեր բարձրացրող չորս կուրցքեր հծծեցին:
—Վարժապե՜տը... Ու չորս ստվերներ, առանց հետադարձ ակնարկի, հալածվեցան դեվերու նման:
Ամպամած արշալույսի տմույն հևք մը դյուցազնին դեմքը կորոշեր, ու վերքը կարյուներ տակավին լուռ հերոսին կուրծքին վրա:
Ի ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒԹՅՈՒՆ
(«Ծնունդի պատմություն»)
Ավանի խրճիթները կնիրհեին ձյունի հաստ կրկնոցի տակ՝ ձորին ցից կողին փակած: Օրը կխուսափեր. աննշմար հորիզոնին վրա, ամպերուն տակ քանի մը պղտոր կարմիրներ կմշտեին: Ժայռերը ավանին վրա կհակեին կարկառուն, շերտավորված սառույցներու երակներով, որոնք իրիկվան մութեն կմանիշակվեին աղոտ, սև ցցվածքներու հետ կփշվեին։ Ամպերը.