Անզգալի շարժումով երկու հարսեր հրեցին իրենց մարդիկը: Օհանջան և Գոգոր գահավիժեցին իրարու: Լայնորեն բացված հուժկու բազուկներ զիրար գրկեցին: Հեշտանքի, գոհության երջանիկ շունչ մը թռավ զսպված կուրծքերե:
— Պիտի խոստովանիմ, ճաշակ պիտի առնեմ,փառք քեզ,մանուկ Հիսուս,- գոչեց ցնծությամբ պառավը: Ու երբ իրար գրկած կմնային երկու գժտված հոգիները, այդ համաաարած անդորրին, մութի և լույսի գիրկընդխառնումի պահում եկեղեցիին զանգակը և կոչնակաները տարածում, ներդաշնակ, անորակելի թինդերով կավետեյին ծնունդը:
Քիչ վերջ երկու հաշտ ընկերներ ձեռք-ձեռքի, ցնծուն, թռթռուն, ձյունապատ ոարահետներե կբարձրանային եկեղեցի, անոր խունկով, կնդրուկով օծուն կամարներուն տակ հնչեցնելու՝ «Փառք ի բարձունս»:
ՄԵՐ ՈՒԺԸ
Պարտեզին մեջ մայիսի արև մը կխայտար, ու աքասիաներու ծաղիկներ համորեն ստվերներուն մեջ կթավալեին:
Շուշան աթոռակի մը վրան համրորեն կհյուսեր գուլպան ու իր առջև թարմ մարմանդին վրա փոքրիկ մը անհանդարտ կշարժեր, կքչքչար ու անհասկանալի բարբառ մը կնետեր մեծ մորը երեսին: Կինը հաճախ գաղտագողի ու պաշտպանող ակնարկով մը զայն կլրտեսեր, քաղցրորեն կժպտեր ու կչարունակեր Հյուսել: Հոգնած կին մը, որ տակավին ծեր չէր համարվեր, բայց ավերված, հատած ու նիհար: Հայտնի կերևար վիշտերու գծած կնճիռները դիմագծերուն վրա, սակայն կարելի էր նկատել թարմության քանի մը շեշտեր: Մազերը այրրին, որոնք սև ու լրթագույն ծաղիկներով եզերված լաչակեն կիյնային դեպի կզակները՝ կանխահասորեն սպիտակ էին՝ կարմիր դեղնությունով մը: Կինը անհուն զրկումներու կյանք մը կհիշեցներ:
Պահը մը Շուշան լքեց ձեռքերը վարդագույն գոգնոցին վրա՝ սպիտակ բուրդե գուլպան բռնած: Դեպի ետին ձգեց գլուխը, ծառի բունին կրթնցուց, հաս ծերունին՝ արևեն գինով:
Երբեք այդքան եզական խաղաղություն չէր զգացած, տառապանքի վարժ ու ցավերու մեջ ծնած՝ այդ սփոփ վայրկյանն իրեն համար գերագույն նվեր մ՞ էր: