փոքրիկ, մրափող ճրագին առաջ կհյուսեր, կհյուսեր մեռած հոգիով, արցունք կուլ տալով, սոսկումեն հերոս կտրած, միշտ ազոթելով, կաշխատեր հեռացնել քարի նման աչքերուն վրա ճնշող քունը՝ վիրավորելու աստիճան խածնելով փայտացած մատները: Այրին կտեսներ հիմա, որ գուլպաներուն հետ իր կյանքն ալ գործված էր:
Շուշան հարյուր տարվան պատմություն մը կկարծեր հիշել հոտ կծկված: Թշվառության երանգները այնքան ճոխ էին: Միակ տենչ մը ունենալը կհիշեր՝ երկու եղբայրները տեսնալ համեստ կրպակի մը մեջ, արդեն դպրոցն ավարտած՝ իր զավակները գործի կերթային շաբաթական հինգ դահեկանով:
Հայաստանի քաղաքիկի մը համար չարեկը Հարստություն է, և տասնոցի մը հետ ակնածանքով կխաղան: Շաբաթները կանցնեին ու ստացված չարեկները իր գոտիին մեջ, մեջքին վրա կբազմապատկվեին: Իր իտեալը չարչիին կրպակ մը բանալ էր: Զավակներն ալ կաշխատին՝ քարեն հաց ճարող:
Հոս ազատ շնչեց Շւշանը: Կզգար թեթևությունը մը, ու իր արշավին ստույգ հաղթության գիտակցությունը գինով կըներ զինք:
Որբևայրիի կյանքին վեցերորդ տարին կրպակը բացված էր: Շուշան չէր հիշեր հիմա, թե երանության ավելի մեծ օր մը ունեցա՞ծ էր այդ օրեն զատ: Տղաքը կտրիճ, գործունյա, եփուն էին: Փոքրը գյուզերը կարշավեր պերճանքի չնչին առարկաներ, ապակիե գույզգույն ապարանջանները, ոսկեգույն թիթեղյա օզերը, պռոշները կփոխանակեր ցորենի, չորթանի, կորկոտի, ընկույզի, յուղի հետ: Այգի մը ալ գնելու ձեռնարկած էին:
Այրիի դեմքը լույս կառներմ անոր հորիզոնը պայծառ կդառնար, ճակատին տժգույն գիծերուն վրա կբարձրանար գոհունակությունը հոգիին:
-Մեռնիմ աստծո ողորմությանը, եթիմնրու պաշտպանն է,- ձայնեց կինը ջերմ համբույր մը դրավ քանցող փոքրիկի ճակատին:
Շուշան կարծեց լսել հանկարծ սուր, հնչեղ շեշտեր զուռնային ու թմբուկի բամբ որոտը: Մեծ զավակը կամուսնացներ: Ո՜վ երջանիկ օր: Պրողները հագված պարտեզին մեջ կդառնան, գինիի գավաթները ձեռքեձեռք կանցնին, ոտքերը գետինները կդոփեն համաչափ: Սասնոցները կփակին նվագողներու ճակատին: Շուշանի ոտները կծեծեն գետինը ու կհիշե պարերգի մը նագարաթը.
-Տեհ, գնա, կուգամ, նորեն կուգամ...
Շուշան սթափվեցավ իր թնկագին վերապրումեն: Պարտեզին դուռը կծեծեին ուժգին: Սարսուռն ձայն մը կբարձրանար: Դրավ մանուկը գալարիքներու վրա հուշիկ: Բացավ դուռը: Դեպի ներս սոսկումի քայլ մը ըրավ՝ զզվանքով պոռալով.