տառապանքի այդ խուցը, ուրկե ներված էր դատապարտյալին անգամ մըն ալ սուզել հայացքը երկինքին ու կամ՝ Քանալեթթոյի անդունդին, որ զինք ընդհուպ պիտի ծածկեր: Քիչ անգամ և փառքը, և՛ անկումը, մեծությունը և՛ անփառունակ վախճանը, կյանքը և մահը իրարու մոտ կապրին: Տոժի մը գահեն մինչև Բոնթե տեի Սոսբիռին քանի մը քայլ է: Կապիտոլին մոտ է հոս Տարպյան գահավեժը: Բալացցո Տուքալեի ամենեն ետին քարը, զրկվածներու արյունը կհիշեցնե: Այս բոլորին մոտ առյուծը մռնչող, բաշերն երերուն, հարձակողի դիրքով Բիացցային վրա Բալացցո Տուքալեի ճակատին վրա, հոս-հոն, հին հանրապետության խորհրդանշանը: Լավ պիտի չըլլար բորենի մը վսեմ կենդնիին տեղ:
Եթե ցերեկը սփոփ ու կսկիծ կուտա աչքերուն, կհագեցնե արտասուք կուլ տալու ու ջլագարի նման պոռալու չափ, պապակը արվեստին, Վենեցիայի գիշերը գինով կառնե հոգին, երաղանք կուտա և գլխի պտույտ: Կատարյալ հաշիշ մը: Տաժանելիորեն միսթիկական ու զվարթ է այդ գիշերը: Բոլոր գռիհներեն, ջրանցքներեն, կամուրջներու երախեն կհոսի խավարը: Հազիվ աստվածամարի մը կամ անծանոթ սուրբի մը անդրիին առջև պլպլուն կանթեղ մը ոսկիե ստոր մը կդնե մռայլ էջերու վրա, անկյուններ: Քանալեթթոներու սև թավշին վրա ցանցառորեն մրափող լապտերներ կցանեն իրենց հալված ոսկին օձագալար: Ծովեզրը ցիցերու կապված անտես կոնտոլները կբախին իրարու չափով: Խոր դաշնություն մը ասիկա:
Երգեր կուգան մոտավոր ջուրերեն, անորոշ գունավոր լապտեր մը ու հազիվ լսելի ճողոփյուն մի կիմացնեն սևազգեստ ջրանցքներու, սևազգեստ կոնտոլաներու անցքը: Խորհուրդներ կքազեն դարավոր որմերու ստորոտեն, ու հյուսիսի զավակներ, թերևս իրենց ընդարմացած երակներու ավյունը կփնտրեն ջերմին իտալուհիներու գրկին մեջ: Կոնտոլը գիշերվան այդ պահերուն հեշտարա՜ն մը, թերևս դագա՜ղ մը... Ծովուն վրա կիյնան վենեցիական գունավոր լապտերներու ուշեզ զմրյութը, քարմինագույնը, շափյուղան, արծաթը, ոսկին քթթող ճրագներուն: Տիտան ստինքներու պես անորոշ, խեղդված, մթասքող կուռին, գմբեթները շամերուն:
Բիացցան լույսերու մեջ կփթթի, բալլացո տուքալեն կհագվի խորհուրդը, ու իր հրապույրը կստվարանա: Ճշմարիտ թանկ պարսկական ցփսի մը իր մեկ էջը, ցայգի այդ պահուն: Երկու ոճիրներու կանթեղները Սան Մառքոյի ստվերոտ կուշտին վրա կհսկեն: Սև շալերու մեջ թաթախված աղջիկներ, նախանձոտ տղաք, ավազակ ծերեր կքալեն, իտալական նենգավոր լեզուն կհնչե օտար այնքան բարբառներու մեջեն: Ռոսսինիի դաշներանգ ու ոստոստուն Հոգին կարթննա հանկարծ Սևիլիայի սափրիչին մեջ: Կնվագեն, կնվագեն բիցցայի վրանծովուն վրա ամեն կողմ, ու