Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/153

Այս էջը հաստատված է

րավալից: Այնքան առատ է հոս հեղուկը, որքան հողն է նվազ, հեղուկ մը գորշ,տղմալի,մերթ կայուն ջուրերու սևությամբն արատավոր, որ կգծե հողային կալվածներու սահմանը երիզով մը հնտղոտ կապարի, որ չաճապարեր կանգ առնելու՝հավետ պչնելու երևույթն ունի,որուն եղերքեն մարդիկ իրենց խաչին պես կքաշեն քաշտիները սևակող, շանրամարմին ու բեռնավոր: Այս ջրանցքներն հոլանտայի կյանքի,արյունի երակներն են, որոնց մեջ թաքնված է մահը սպառնալից ու դժխեմ: Անոնք կքայքայեն ու կշինեն, կկենսավորեն ու մշտագո ավերումի սաստն ունին:

Նկարը հոս կանգ չառներ. այս ջուրերուն, մշտապես մշակված արտերուն մոտ,դալար արոտներուն վրա խաղաղորեն երազային զվարուն հիմարներու դանդաղությամբ կարածին կովերու հոտերը՝հինայված կամ սպիտակամարմին, սև, դեղին, սրճագույն գիծերով արատավոր: Իրենց կաթնալի ստինքներն ու կողերը պարարտ համրորեն ծեծելով ցռուկովնին հարաշարժ՝ստեպ վեր կառնեն անխռով,բաց խոնավ աչքերնին ու կնետեն դեպի հեռաստաններն անպարագիծ,ակնարկ մը տխրական, հետո կրկին կրծելով խոտն ավշալի և տամուկ: Երբեմն հանկարշ գորշի ու կանաչի այս գիրկընդխառն միջոցին մեջ լռությունն է, որ կահաբեկի իրենց բառաչովը պաղատական կամ խիզախորեն սպառնալի կանչովը ցուլի մը, որ լայն ճակատը հակած, քստմնափուշ եղջյուրներով, ագիովը գալարուն հարվածելով օդն ու կճղակներով՝ թաց գետինը, կխոյանա հևացող վայրաշարժին վրա կառաշարին երագախույս՝հանկարծ կանգ առնելով իր խելակորույս գահավեժ ոստումներուն մեջ, անցորդներու երեսին թըքնելով փրփուրն իր մխացող երախին,մինչ կովերու ու ոչխարներու հոտերը հեզիկ կնային անձկությամբ մը գորովագին,և իրենց տրտմագին հօգիոն դեպի աչքերնին բարձրանալ կթվի ժպիտ մը,որ կուղղվի ցուլին դյուցազնական:


Հոս ալ չի լրանար ինքնատիպությունը հոլանտական դաշտանկարին: Դուն ուրեք թավուտներ կան, գաճաճ ծառաշարքեր և, ինչո՞ւ չէ, անտառակներ, որոնք ջուրերուն եզրը խմբված՝հովանի են անոնց կամ դաշտերու անսահման կանաչը սևագին արատներով կսքողին: Անոնց մոտ տուները, կաթնարանները, գոմերը մինավորիկ՝բացաստաններով ընդհատված, շինված թրծուն աղյուսով, ծաղկալի պարտեզներով շուրջ պատված, ուր կակաչներու կարմիրն է տիրողը լավ եղանակներուն:

Այս բոլորին վրա կիշխեն, իբրև մեյ մեկ հինօրյա հսկաներ, հողմաղացներն հաճախ կարմրիրան՝ մերթ կանաչաներկ, երբեմն դեղնորակ, որոնց թևերը լայնաբաց ճռինչով մը ծույլ կերերան,ահարկու հորանջներով կդառնան. հոս բարձրիրան ալյնորոշ են. անդին մթատեսիլ պուրակներու մեջեն ճիգերով կազատեն իրենց բբուկն ու թևերնին և դեռ միջոցին մեջ