իր ուղին, ինքնազարգացումի հերոս մը եղած է, և որքան դժվարին եղած են առաջին քայլերը, որքան տաժանելի՝ երազային օրերու իրականության ձախողանքները, այնքան շահած է մարդը, մարդուն եսը, ու ի վերջո արվեստագետը: Կերևա, որ Շիրվանզադեն ունեցած է ընտանեկան տառապանք, ընկերային տառապանք, գաղափարային տառապանք:
Այս երեք տարրերը իր գործերուն հիմը կկազմեն:
Միայն թե զգայուն, դիտող, վերլուծող հոգիի մը համար, ինչպիսին է Շիրվանզադեինը, զարմանալի է, որ զգացումներու բնական դասավորումով ու հուսաբեկումներե ամփոփ դիրք բռնած եսը չէ պոռթկացած անձնական, ենթակայական գործերու մեջ, որոնք մեր գրականույունը բարձրացուցած են կամ անպատված:
Որքան առարկայական իր տիպարներուն ու ներկայացուցած կյանքին մեջ, նույնքան ալ իրապաշտ մըն է ինք, ռուսահայ գրականության առաջին իրապաշտը պիտի ըսեմ, եթե հրաշալի Աբովյանին քանի մը գլուխները չկանգնին մտքիս առջև: Ըսի թե ռուսահայ և կովկասահայ միջավայրն է իր գործերուն վերլուծության առարկան: Ամբողջ հայկական կյանքը ընդգրական ըլլալու համար այդ գրականությունեն կպակսին Հայ գեղջկային կըանքը ու Հայ արհեստավորն ու աշխատավորը: Այն փոքրիկ համեմատությունը, որով կերևին գյուղացին կամ արհեստավորը՝ շատ երկրորդական է: Բայց ինչո՞ւ կմղվիմ անիրավ պահանջներու: Շիրվանզադեն քաղքենինրու դասակարգը կներկայացնե մեզի, օգտվինք իրմե, այդ դասակարգը չի ներկայացներ այսօր մեր հասարակական կյանքին ամենեն ուժգին խտությունը, հոգեբանական այլազանությունը, ձգտումներու աններդաշնակությունը, ապրելու, ըմբռնելու, տեսնելու, մտածելու տարբերությունը, վերջապես քաղաքակրթական ըսված սա մեր կյանքը ո՞վ կապրի. չէ՞ որ քահանան, վարդապետը, ուսուցիչը, գրողը, վաճառականը, էսնաֆը, տգետ կինը, զարգացած կինը, աղջիկը, գործիչը: Երբ քաղքենի կըսեմ՝ իմ ընկերավարական բարեկամներս չի սոսկան թող, բառը իր նախնական իմաստով կառնում, քաղաքի բնակիչներ ըսել կուզեմ, և Շիրվանզադեն միջակորյարներու, հարուստներու նկարիչը չէ միայն, թեև այդ տիպարները նվազ չեն գործին մեջ, այս պարագային միակողմանի պիտի ըլլար թերևս իր գրականությունը: Լիրբ ամբաստանություն մըն է, երբեմն ասկե-անկե կնետվին գրողի դեմքին անիմաստ այդ առարկությունով: Շիրվանզադեն կովկասահայ քաղքենի կյանքին նկարիչն է: Իր գործերուն մեջ կերևնան հավասարապես մտավորականը, իր բոլոր վարիանտներով, կղերը, գործակատարը, վաճառականը, ուսանողը, հայ կինը զարգացումի ճամբուն վրա, հայ կինը տգետ, նախապաշարված, հայ գործիչը, հայ պաշտոնատարը ու հոս-հոն նաև