Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/172

Այս էջը հաստատված է

Երեկ Տեր Վահանից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խընդրում է Շ. քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից: Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը: Այժմ կարող եմ ր միջոց ունեմ բարեգործություններ անելու, ես, Խրիստոֆոր Սերգեյիչի աղա Առուշանովս...»

Ուրիշ դիմակով մը կներկայանա Պյոտը Ստեփանիչ Դոլմազով ԽՆԱՄԱՏԱՐ-ին մեջ: Դոլմազով Բաքու բերել կուտա իր գործակատար Կարլ Մարկիչի ընտանիքը՝ իմանալով անոր աղջկան՝ Կատյայի գեղեցկությունը: Դոլմազով անմիջապես կսկսի իր հալածանքներուն: Կատյան շնորհալի, լուրջ և հպարտ է, տեղի պիտի չիտա: Բայց վերջապես Դոլմազով, երեկույթե մը վերադարձին, իր տունը կտանե Կատյան և Հոն, հակառակ ամեն դիմադրության, կպղծե զայն: Հիմա հագեցած հարուստը առաջվան պես ամուսնության խոսքը ալ չի ըներ: Բայց շուտով պիտի տարածվին ամոթալի լուրը: Ստեփանիչ փափագող չէ ժողովրդին ու կառավարական դատաստանին տակ իյնող: Կկանչե իր աշխատավորներեն մեկը, Սմբատը, կհամոզե զայն, կամուսնացնե Կատյայի հետ, որ հանձըն կառնե այդ դժնդակ հիմենը, իր ամոթը, աշխարհք գալիք զավակը պարտկելու համար: Գաղտնիքը կպարզվի Սմբատին առջև, որ ամուսնութենեն հինգ օր վերջ կանհետանա: Կարլ Մարկիչ կհեռանա Դոլմազովի գործարանեն ու կմեռնի ամոթեն, իսկ Կատյայի եղբայրը, Արտեմ, բաքվի մեջ կաշխատի: Ան իր նիհար ամսկանով պիտի նայի մայրը ցավատանջ, քույրը՝ Կատյան, նիհար, լռին արարած ու անոր փոքրիկը, որոնք Աժտերխանի խուլ մեկ փողոցին մեջ գացած են անցնել իրենց խորտկաված կյանքին օրերը: Պյոտր Ստեփանիչ դրամով Հարուստ ու բարոյականով սնանկներեն է, որոնք գործի մեջ որքան խաբող, կեղծավոր, դավադրող են, նույնքան դրամին զորությունով հանդուգն, ձեռներեց ու անպատկառ՝ սիրո մեջ:

ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ-են վերջ, ուր հեղինակն առաջին անգամ Հայ մարդուն գործի կյանքը կներկայացնե, Հոս ԽՆԱՄԱՏԱՐ-ով Շիրվանզադեն կվերբերե տարբեր տեսակի ապասերում մը, որ նախորդին շարունակությունն է ու հետևանքը: Խնամատարի ոճրական վախճանին մեջ իր բաժինը կունենա նաև համակրելի, ամոթխած ու գիտակից Կատյան երջանիկ տեսնելու երազեն տարված՝ Կատյայի հասուն անտարբերությունը կանիծե հանդեպ Պյոր Ստեփանիչի ու անուղղակի կերպով իր աղջկան սպանողը կհանդիսանա: Վեպիկին վերջին մասին մեջ իրերը չափազանց կգահավիժեն, ու խոսակցություններն ալ կտրուկ