և... կոշիկները կտանին, ու իր խնայած գրամը ձախ կոշիկին մեջ էր զետեղված,հայրոըյր հիսուն ռուբլի, թուզթի մեջ ծրարված, կրունկին մեջ ծրարված, կրունկին մեջ զետեղված ու վրայեն կաշի գամված:
Լևոն նորեն գործի կսկսի:Քիչ ատենեն ան արդեն ունի բավական մը դրամ, ու Խերսոն շոգենավի նավապետն ալ խոստացած է զինք Իտալիա փոխադրել մորը հետ: Բայց ահա վերջնական և ահավոր հարվածը: Լուիզան արդեն ամուսնացեր է բարիտոն Կավալլարոյի հետ ու Փարիզ մեկներ:
Սինյորա Ստեֆանիան շենչող կմտնե Շիրվանզադեի սենյակն ու կըսե.
«- Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:
- Ի՞նչ է պատահել:
- Պատահել է այն ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավայլարոյի հետ: Հենց այս րոպեին հեռագիր ստացա... ահա...»
Շիրվանզադեն, արտիստը ազատելու համար իր հիմար, անիրականալի երազներեն ու մոլորանքեն, կհայտնե անոր եղելությունը: Նախ չի հավատար Լևոն, հետո կերթա սինյորա Ստեֆանիային, կիմանա եղելությունը, կշնորհավորե զայն ու կմեկնի: Կփնտրեն զինք ու չեն գտներ: Ու մինչ Ստեֆանիան իր բարեկամներով ճաշկերույթի մեջ զվարթ, խնդուն, երջանիկ է, ու երբ խնդալու, կատակելու, երգի աղաղակները ներսի սրահը կլեցնեն ցնծալից, ահա ոստիկան մը, Իցկոն, Չաուշենկոն, իբր եղերական հուղարկավորներ, կբերեն Լևոնի՝ արտիստվին դիակը: Ողբերգության վախճանը կիմացվի երկու խոսքով: Հեգ արտիստին դիակը դտեր էին տակեն այն «Խերսոն» շոգենավին, որ զինք և մայրը Իտալիա պիտի փոխադրեր...
ԱՐՏԻՍՏԸ պատմվածքը Շիրվանզադեի բոլոր գրական գավակներուն էն զմայլելին, սրտառուչը, եղերականն է: ՔԱՈՍ-ի և ՑԱՎԱԳԱՐ-ի հետ այս կտորը հեղինակին գլուխգործոցը կկազմեն:
Ամբողջ միջավայր մը կա հոն, որուն մեջ գործող անձերը, որուն իրադարձությունները կարծես բանի մը համար ստեղծված ըլլային՝ Լևոնը տանելու դեպի ճակատագրական կորուստը: Լուիզային համակրությունը, Լևոնի մորը երևութական ատելությունը դեպի արվեստը, արվեստագետներու շահախնդիր համակրանքը, թատրոնը, երաժշտությունը՝ այս բոլոր միջավայրը իր այլազանությունով, իր խոսքով, շարժումներով, ժպիտներով, երգերով, խաղով ծառայած են շատացնելու, աճեցնելու նախ ժառանգական ու անորոշ, ապա հստակ, մեծղի, անձնական սեր մը դեպի գեղարվեստը ու հետևաբար նաև դեպի գեղարվեստի դիցուհին: