անհաշտ օտարին հետ, հապա միջավա՜յրը։ Սմբատի համար այնքան ալ խնդիր չէ իր կինը, երիտասարդության բռնկումի մը մեջ ամուսնացեր է ու հետո հասկցեր է, թե մտածումի, կյանքն ըմբռնելու գործերու մեջ ինչքան տարբերություններ կան իր և Անտոնինա Իվանովնայի մեջ։ Ուրեմն սեր չունի կնոջը հանդեպ, բայց կան երկու պզտիկներ, որոնք իր զավակներն են և զորս իբր հայր կսիրե։ Հակառակ բոլոր աննպաստ հոգեբանական պայմաններուն, Սմբատ Ալիմյան բերել կուտա իր կինը և երկու զավակները։ Հոս կսկսի կեսրոջ ու հարսին միջև պայքարը։ Անոնք մինչև վերջ զիրար պիտի չհասկնան։ Ազգային խառնվածքը, միջավայրերու տարրերությունը, համոզումներու անսահման վիհերը պիտի չհաշտվին։ Մեկը խելացի պիտի չգտնվեր մյուսը հասկնալու, ընդհարող զգացումները բացատրելու ու, հետնաբար, ներելու համար։ Մարկոս Ալիմյանի կինը կուզե իր սովորության համեմատ սիրել իր թոռները, իսկ Անտոնինա Իվանովնան, որ գերազանցապես զարգացած է, անազնիվ ալ չէ, ցեղային հպարտությունով վիրավորված զգալով ասիական կոպիտ ձևերեն, պիտի ուզե այդ սիրույն մեջ իր զավակներուն դաստիարակության չքացումը տեսնել։ Դրամի պայքարեն վերջ համոզումի ու բարքերու կռիվ տան մեջ։ Ասդին Միքայելը և Մարութխանյանը կեղծած են արդեն Մարկոս Ալիմյանի ստորագրությունը և սկսած են պայքարը Սմբատի դեմ։ Մինչ այս Միքայել Ալիմյանը չի կրնալով գողնալ առաջվան պես, որովհետև Սմբատը գործերը կանոնավորած է ու եվրոպական վարչական ձևեր մտցուցած իր գործառնություններուն մեջ, Մարութխանյանեն փոխ դրամ կառնե. փեսան չի մերժեր ու Միքայելի գինովության պահեր ու թուղթեր ստորագրել կուտա անոր։ Մարութխանյանը գործի հրեշ մըն է, ավազակ մը, պաղարյուն վաշխառուի խառնվածք մը։ Միքայել Ալիմյան Սաքվի մեջ միջազգային ընկերություն մը ունի, որուն հետ կխաղա, կխմե։ Գիշերները անքուն կանցնե հաՅ, վրացի, ռուս, թուրք հարուստ ընկերներու հետ։ Միայն բան մը կճանչնա այդ բազմազգի ընկերությունը՝ կին և գինարբուք։ կյանքը հաճույքի շրջան մըն է, պետք է օգտըվին անկե, քանի դրամ ունին։ Քիչ չեն այն տեսարանները, որոնց մեջ Շիրվանզադեն արաբական կամ թուրքական հեքիաթներու առասպելային գիշերները կհիշեցնե։ Միքայելը չի բավականանար հասարակաց հաճույքներով, տունի հացն ալ իր ջվայտի քիմքին հաճելի է, ու ահա իր հարաբերությունները իր շվայտի ընկերներեն Գրիշայի քրոջ Անուշին հետ, որ Պետրոս Ղուլամյանի կինն Է։ Միքայել կզզվի այդ կնոջմեն ալ, պետք Է զատվի։ Իրողությունը կտարածվի Բաքվի մեջ։ Գրիշա կապտակե Միքայելը, ինչպես քիչ վերջ Անուշի պատվախնդիր ամուսինը, որ իր կարգին կճանչնա բոլոր հեշտության դիցուհիները՝ պիտի զատվելու ելլե
Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/194
Այս էջը հաստատված է